Լրահոս
Օրվա լրահոսը

Քարտեզների վերանայման քաղաքականությունները կձախողվեն. «Հայաստանի Հանրապետություն»

Սեպտեմբեր 29,2022 10:25

Սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններից եւ դրան հաջորդած Թուրքիայի իշխանությունների՝ Բաքվին սատարող հայտարարություններից հետո հատկանշական էր Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասի այցը Հայաստան: Կարեւոր էին նաեւ Հունաստանի ԱԳ նախարարի՝ Երեւանից հնչեցրած հայտարարությունները:

Գաղտնիք չէ, որ ներկայում աննախադեպ սրված են Հունաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները:

Այս ամենի համայնապատկերին Նիկոս Դենդիասը Երեւանում հայտարարեց, որ ցանկանում է հստակ հաղորդագրություն ուղարկել այն երկրներին, որոնք ցանկանում են քարտեզներ վերանայել: «Քարտեզների վերանայման քաղաքականությունները կձախողվեն»,- հայտարարեց հույն բարձրաստիճան պաշտոնյան:

Սահմանների եւ աշխարհաքաղաքական որեւէ փոփոխության դեմ է մշտապես արտահայտվում Իրանի Իսլամական Հանրապետությունը:

Վերոնշյալ զարգացումները խոսում են թյուրքական պետությունների ծավալապաշտական նկրտումների մասին, որոնք, բնականաբար, հանդիպում են եւ կհանդիպեն տարածաշրջանի պետությունների բնական հակազդեցությանը: Այսօր միջազգային իրավունքի հիմնարար նորմերից մեկը պետությունների տարածքային ամբողջականությունն է, այն չպահպանելու դեպքում աշխարհում ապոկալիպսիսն անխուսափելի է:

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930