Լրահոս
Օրվա լրահոսը

Մի՞թե Հայաստանի սահմանները միջազգայնորեն ճանաչված չեն եւ դրանք գծելու առաքելությունը դրված է Ադրբեջանի վրա. «Հայաստանի Հանրապետություն»

Սեպտեմբեր 29,2022 10:50

Հետաքրքիր է Բաքվի կրկներգը միջազգային իրավունքի սկզբունքների թեմայով, երբ հերթական անգամ փորձելով Ադրբեջանը ներկայացնել որպես Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման նախաձեռնող, իսկ Հայաստանը՝ նախահարձակ՝ հիշեցնում է ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության պահպանման անհրաժեշտության մասին։

Հարց է ծագում՝ արդյոք Հայաստանը ինքնիշխան պետություն չէ՞, որ Ադրբեջանն այս էլ որերորդ անգամ ոտնձգություն է թույլ տալիս նրա տարածքային ամբողջականության հանդեպ, կամ մի՞թե Հայաստանի սահմանները միջազգայնորեն ճանաչված չեն եւ դրանք գծելու առաքելությունը դրված է Ադրբեջանի վրա:

Եվ հետո՝ ի՞նչ «բանակցային իմիտացիայի» մասին կարող է խոսք լինել ադրբեջանական խաղաղության իմիտացիայի ֆոնին, եւ, առհասարակ, հնարավո՞ր է որեւէ բանակցային գործընթաց կրակների ու արկերի տարափների տակ, երբ զոհերի թիվը մեկ-երկու օրվա ընթացքում հաշվվում է հարյուրներով, անգամ զոհվածների հանդեպ աննկարագրելի բարբարոսությամբ ու դրա ցինիկ ցուցադրությամբ, քաղաքացիական ենթակառուցվածքների ավերումով։ Այսքանից հետո Ադրբեջանը կոչ է անում Հայաստանին «կատարել իր միջազգային պարտավորությունները՝ հանուն տարածաշրջանում խաղաղության, անվտանգության եւ բարգավաճման ապահովման»։

Դարձյալ հարց է ծագում՝ երբ 2020-ից մինչ օրս թուրք-ադրբեջանական երկյակը անխնա մոխրացնում, անապատի է վերածում տարածաշրջանի բնությունը, դա՞ էլ տարածաշրջանի բարգավաճմանն է միտված, թե՞ Հայաստանի բնությունը կապ չունի տարածաշրջանի հետ, եւ այն ավերելը բարեգործություն է համարվում։ Իսկ գուցե անընդմեջ ռազմական գործողություննե՞րն են տարածաշրջանի անվտանգության երաշխիքը, որ ջանադրորեն գործի է դնում Ադրբեջանը, թե՞ հայ ժողովրդի գոյությունն է խանգարում նրան խաղաղ ապրել Կովկասում եւ լինել տարածաշրջանի ճերմակ աղավնին։

Էլեոնորա ՆԵՐՍԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930