Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Պարգեւատրման պարտավորեցնելու» հայցը

Սեպտեմբեր 29,2022 13:30
femida

ՀՀ վարչական դատարանում ընդդեմ ՀՀ հաշվեքննիչ պալատի նախկին նախագահ Լեւոն Յոլյանի՝ մի գործ կա արդեն երեք տարի:

Հայցադիմումին կից ներկայացված «ՀՀ հաշվեքննիչ պալատի աշխատակիցների պարգեւատրման ֆոնդի մեծությունը եւ պարգեւատրման չափը հաստատելու մասին» 29.05.2019 թվականի թիվ 181-Ա հրամանը, որով ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահը հրամայել է պարգեւատրել ՀՀ հաշվեքննիչ պալատի աշխատակիցներին, բացառությամբ հայցվորի:

Թիվ ՎԴ/4516/05/19 վարչական գործով հայցվորը՝ հաշվեքննիչ պալատի իրավաբանական վարչության պետ Ա. Մամիկոնյանը պահանջում է` «1. Մասնակիորեն, Ա. Մամիկոնյանին չներառելու մասով անվավեր ճանաչել ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Լեւոն Յոլյանի 29.05.2019թ. թիվ 181-Ա հրամանը, 2. պարտավորեցնել ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Լ. Յոլյանին` ՀՀ հաշվեքննիչ պալատի անդամների եւ աշխատակիցների պարգեւատրման եւ խրախուսման կարգին համապատասխան պարգեւատրել Ա. Մամիկոնյանին»: Գործը կարճվել է:

Նշված որոշման դեմ հայցվորի ներկայացուցչի կողմից ներկայացվել է վերաքննիչ բողոք, այն 2020թ. դեկտեմբերի 1-ին մակագրվել է Վերաքննիչ դատարանին, որի կազմում էին դատավորներ Արթուր Պողոսյանը, Աշոտ Սարգսյանը, Կարինե Բաղդասարյանը:

Պատասխանողի կողմից Վերաքննիչ դատարանում 10.03.2021թ.-ին մուտքագրվել է դատավոր Աշոտ Սարգսյանին ինքնաբացարկ հայտնելու միջնորդությունը: Ըստ պատասխանողի՝ թիվ ՎԴ/4516/05/19 վարչական գործով հայցվոր Մամիկոնյանը եւ թիվ ՎԴ/6487/05/19 վարչական գործով հայցվոր Մամիկոնյանը նույն անձն է, այսինքն` Ս. Մամիկոնյանի որդին, ում հետ դատավոր Ա. Սարգսյանը երկար տարիներ աշխատել է ՀՀ պետական արբիտրաժում: Դատավորը ինքնաբացարկ էր հայտնել: Փոխարինող դատավորը Կարեն Մաթեւոսյանն է: Այս տարի երկու նիստ է նշանակվել. մեկը ապրիլի 6-ին, մեկը նախորդ օրը՝ սեպտեմբերի 26-ին: 4 հատորանոց գործով հայցվոր կողմը պահանջում է գործի վարույթը կարճելու մասին դատավորի որոշումը ամբողջությամբ բեկանել:

Հիշեցնեմ, որ այս տարվա հունվարի քսանյոթին ԱԺ նախագահը ստորագրեց Յոլյանի՝ լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը, հիմք ընդունելով նրա դիմումը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
28.09.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930