Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանի կողմից իրականացվողը Հայաստանի նկատմամբ ագրեսիա է»․ Թոմաս ՄաքԴոննել

Սեպտեմբեր 28,2022 23:45

«Մենք չենք կարող թերագնահատել վտանգը, երբ մի երկիրը օգտագործում է իր զինված ուժերը մյուս երկրի ինքնիշխան տարածքի նկատմամբ»,- Ամերիկայի հայկական համագումարի կողմից կազմակերպված «Արցախ. Ադրբեջանի հարձակումից երկու տարի անց» խորագրով տեսակոնֆերանսի ժամանակ անդրադառնալով Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացվող ագրեսիային, հայտարարեց Փեյս համալսարանի արտաքին գործերով դեկանի տեղակալ Թոմաս ՄաքԴոննելը։

Անդրադառնալով սահմանագծման և սահմանազատման գործընթացին՝ նա նշեց․ «Փաստ է այն, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանը վերջնականորեն չի սահմանագծվել։ Ադրբեջանի կողմից իրականացվածը Հայաստանի նկատմամբ ագրեսիա է, որը սահմանված է ՄԱԿ-ի բանաձևով, որը բացառում է մի երկրի կողմից ուժի կիրառումը մյուսի տարածքային ամբողջականության դեմ»։

Նա այս հարձակումը համեմատեց ՌԴ-ի կողմից Ուկրաինա ներխուժման հետ։ Թոմաս ՄաքԴոննելը փաստեց, որ եղել է ՀՀ-ի սուվերեն տարածքի նկատմամբ հարձակում, որի ընթացքում վնասվել են նաև մի շարք քաղաքացիական ենթակառուցվածքներ։

Այնուհետև ցավով նշեց, որ իրավիճակը վերջին երկու տարիների ընթացքում չի բարելավվել․ ավելի է վատթարացել, քանի որ շարունակվում է ագրեսիան, բռնությունները։ Ըստ նրա՝ պետք է հասնել նրան, որ միջազգային հանրությունը դատապարտի այն, ինչ կատարում է Ադրբեջանը։ Այս հարցի մասին խոսելով՝ Թոմաս ՄաքԴոննելը հիշեցրեց՝ Ադրբեջանն ունի հսկայական գազային ռեսուրսներ։ Թոմաս ՄաքԴոննելը կարևորեց միջազգային դատարանների ռեսուրսների օգտագործումը ու նշեց․ «Մենք պետք է օգտագործենք տարբեր միջազգային կառույցների ռեսուրսները։ Արդարադատության միջազգային դատարանը արձանագրել է խտրական վերաբերմունքը էթնիկ հայերի նկատմամբ, ՄԻԵԴ-ը միջանկյալ միջոց է կիրառել, որն Ադրբեջանին սթափեցնող դերակատարություն կարող է ունենալ»։

Ամփոփելով Թոմաս ՄաքԴոննելը խոսեց այն քայլերի մասին, որոնք պետք է իրականացվեն ու նշեց․ «Առաջինը պետք է ունենալ միջազգային դատապարտում նաև վերջին մի քանի շաբաթվա ընթացքում ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի հետ կապված։ Պետք է միջազգային հանրությունը դատապարտի Ադրբեջանի կողմից էթնիկ զտման քաղաքականությունը՝ որպես մարդկության դեմ ուղղված հանցագործություն։ Միջազգային հանրությունը պետք է համակարծիք լինի այս հարցում, որպեսզի թույլ չտա կրկնվել այն, ինչ տեղի է ունեցել  Հայոց ցեղասպանության ժամանակ»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930