Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռոբերտ Քոչարյանի ճաշակով վարչապետ չեն փոխում»․ ՔՊ պատգամավոր

Սեպտեմբեր 28,2022 22:25

«Երեւի Ռոբերտ Քոչարյանը հերթական անգամ իր՝ քաղաքականությունից հեռու փաստն է արձանագրում։ Ընտրությունները եղան։ Ցուցակում կար առաջին համար։ Ինչպես ինքն է խոստովանում, ինքը մերժվել է ժողովրդի կողմից։ Երբ ժողովրդի մեծամասնությունը քվեարկում է, ենթադրվում է, որ առաջին համարի՝ վարչապետ դառնալու խնդիրը փակված է։ Եւ Ռոբերտ Քոչարյանի ճաշակով վարչապետ չեն փոխում»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այսօրվա մամուլի ասուլիսին՝ ասաց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը։

Նրա բնորոշմամբ, 2021թ․-ի ընտրություններում Ռոբերտ Քոչարյանի գլխավորած քաղաքական թիմը, որը պարտվել է, մերժվել է, գիշեր-ցերեկ զբաղված է ռեւանշիզմով․ «Մտածում են՝ ո՞նց անեն, որ իշխանության գան։ Մտածում են, թե ինչ ճարպկությամբ դա կարելի է անել։ Ճարպկության հարց չի։ Աշխատեք, ներկայացեք հաջորդ ընտրություններում։ Իրենք չեն ուզում աշխատել։ Քոչարյանը խոսեց նրանից, որ իր նպատակն իշխանություն ունենալն է։ Նա չի հասկանում, որ ընդդիմությունը գործող իշխանությանը տապալելու համար չի, այլ օժանդակելու»։

Վիգեն Խաչատրյանը նաեւ նշեց՝ Ռոբերտ Քոչարյանն Իրանի անունը տալիս ՀՀ-ի համար բարդություններ է ստեղծում․ «Առանձին կբացատրեմ, թե ինչ է նշանակում։ Իհարկե նա մոռացել է, որ Պարսկաստան չի, Իրան է, բայց ոչինչ։ Նրա նպատակը․․․ես լավ եմ նրան ճանաչում։ Ոչ թե այն է, որ Իրանի եւ ՀՀ-ի հարցերը կարգավորվեն, այլ ինքը լավ գիտակցում է, որ դա տարբերակներից մեկն է ծավալվող երկխոսությունը տապալելու»։

Հիշեցնենք, որ ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանն այսօր այդ թվում հայտարարել է․ «Դժվա՞ր էր կռահել, որ պետությունը, որը բացի հայտարարություններից, կարող է գործնական քայլերի դիմել, միայն Իրանն է։ Այս 2 տարվա ընթացքում այդ ուղղությամբ ոչինչ չարվեց` առնվազն 2 զորավարժություն պետք է անեինք Իրանի հետ հենց Սյունիքում։ Իրանի հետ պայմանագրային բազա պետք է լիներ, և դա ամենից մեծ զսպող հանգամանքը կլիներ Ադրբեջանի համար։ Հարցն այն է, որ Իրանն այն պետությունը չէ, որի վրա մատ թափ տալով կարելի է կանգնեցնել, եթե նա հետապնդում է իր ազգային շահը»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930