«Եռաբլուր» զինվորական պանթեոնում զոհվածների ծնողներին բռնության գործադրմամբ բերման ենթարկելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել՝ ոստիկանների կողմից լիազորություններն անցնելու հատկանիշներով.
ՀՀ քննչական կոմիտեից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին, որ քրեական վարույթը նախաձեռնվել է ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, այն է՝ պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, որը կատարվել է բռնություն գործադրելով։