«Եթե դա է այն գինը, որը պետք է տալ, այո պետք է տալ, բայց ես չեմ տեսնում այդ նախանշանները, որ մարդիկ պատրաստ են աթոռից հրաժարվել»,- այսօր կայացած մամուլի ասուլիսում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով Նիկոլ Փաշինյանին՝ իշխանությունից հեռանալու համար, այսպես կոչված, հումանիտար միջանցք տրամադրելու մասին հարցին:
«Իրականում չեմ ուզում մտնել այդ դաշտ, ես չգիտեմ ինչու նա չի ուզում հեռանալ․․․ ես կարող եմ առնվազն դատողություններ անել, նկատում եմ հանրային շրջանակներում, այդ թվում սոցցանցերի տիրույթում այդ մասին քննարկումներ ծավալվում են, բայց ես իսկապես չգիտեմ ինչու․․ ԻՆչ վերաբերում է գնալու պարագայում հումանիտար միջանցք տրամադրելուն՝ եթե դա է այն գինը, որը պետք է տալ, այո պետք է տալ, բայց ես չեմ տեսնում այդ նախանշանները, որ մարդիկ պատրաստ են աթոռից հրաժարվել, ես չեմ տեսնում նշաններ, որ այս մարդիկ երկրի շահերը գնահատելով , անվտանգային ռիսկերը գնահատելով պատրաստ են հրաժարական գնալ, չեմ հավատում։ Նրանք կգնան մի պարագայում՝ հսկայական հանրային ճնշում իրականացնելու դեպքում, որը պետք է լինի կտրուկ իրավիճակի կամ հեղափոխական փոփոխությունների եզրին»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ