ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «աչքի առաջ» 3-4 մարդ ունի, որոնք կարող են վարչապետի` ընդդիմության միասնական թեկնածուն լինել։ Այս մասին, այսօր կայացած մամուլի ասուլիսում հայտարարեց նախագահ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին՝ հավակնո՞ւմ է նա ՀՀ վարչապետի պաշտոնին։
«Ես մասնակցել եմ ընտրություններին եւ «Հայաստան» դաշինքի առաջին համարն էի, իսկ սա նշանակում է` այո, պատրաստ էի։ Եթե չի ստացվել, ուրեմն բավարար զանգված կամ չի հավատացել մեզ, կամ շարունակում է հավատալ ներկա իշխանություններին։ Սակայն մենք շարունակում ենք պայքարը եւ ես գիտակցում եմ, որ այսօր ավելի հավանական է մասնակի իշխանափոխության մոդելը»,–ասաց Քոչարյանը: Իր գնահատմամբ, Հայաստանում իրավիճակն այնքան պայթյունավտանգ է, որ ոչինչ բացառել հնարավոր չէ:
Միաժամանակ, եթե կա մարդ, որը կարող է հանրությանը համախմբել, ապա ինքը պատրաստ է աջակցել վերջինիս եւ սա այն դեպքը չի, որ բոլոր կանգնեն եւ իրարից աթոռ քարշ տան, ինչի մասին հարթակից քանիցս ասվել է։
Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ իր աչքի առաջ 3-4 հոգի ունի, որոնք կարող են վարչապետի` ընդդիմության միասնական թեկնածուն լինել։ Սակայն ՀՀ երկրորդ նախագահը զերծ մնաց անուններ տալուց` ասելով, թե կարող են քրգործեր հարուցվել նրանց դեմ։
Կարդացեք նաև
Այլ մանրամասները՝ տեսանյութում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ