«Ես չեմ կարծում, որ որեւէ առիթ եմ տվել մտածելու, թե Միութենական պետությանը միանալ եմ առաջարկում»,- այսօր կայացած մամուլի ասուլիսում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով Հայաստանի՝ ՌԴ-Բելառուս միութենական պետությանը միանալու մասին հարցին:
«Երբ ես առաջարկում եմ Իրանին ներգրավել մեր անվտանգային նոր ճարտարապետության մեջ, սա նշանակում է, որ պետք է իրավիճակը գնահատես եւ այնպիսի լուծումներ առաջարկես, որը առաջացած խնդիրները չեզոքացնում է: Մեկ տարի առաջ եւս անորոշ էր իմ պատասխանը, որովհետեւ համարում եմ, որ պետք է բոլոր կոմպոնենտները քննարկել՝ չբացառել տվյալ դեպքում ոչինչ, եթե դա լուծում է քո անվտանգային խնդիրները: Այս պահին չեմ կարծում, որ դա ճիշտ է»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը:
Այլ մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ