Լրահոս
Օրվա լրահոսը

Լարիսա Ալավերդյան. Երբ Լեւոն Տեր–Պետրոսյանին լսում ենք այսօր, երեկ ու ավելի վաղ, հասկանում ենք, որ ինքն ի սկզբանե դեմ է եղել ազգային ազատագրական շարժմանը

Սեպտեմբեր 28,2022 17:51

«Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը «Հայելի» ակումբում անդրադառնալով Հանրային հեռուստատեսությամբ Լեւոն Տեր-Պետրոսյանի հնչեցրած հայտարարություններին՝ ասաց. «Հիշեցնեմ, որ տվյալ դեպքում Լեւոն Տեր-Պետրոսյանը ելույթ էր ունենում որպես մասնավոր անձ եւ այս առումով ես դժվարանում եմ նրա ասածներն ընկալել որպես առաջին նախագահի խոսքեր:

Ես հիշեցնեմ, որ առաջին նախագահը խաբել է ի սկզբանե: Ինքը մտել է ղարաբաղյան շարժման մեջ 1988 թվականի մայիսին: Այսինքն, երբ ալիքը արդեն բարձրացած էր: Եվ երբ նրան լսում ենք այսօր, երեկ ու ավելի վաղ, հասկանում ենք, որ ինքը ի սկզբանե դեմ է եղել ազգային ազատագրական շարժմանը: Բայց ինքը եկել եւ հանդես է եկել որպես ղեկավար: Ուզում եմ ընդգծել, որ ղարաբաղյան շարժումը ուղղակի խեղաթյուրել են Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ Հայոց հակաազգային շարժում կուսակցությունը:

Խաբել է գիտությունների դոկտորը՝ գալով եւ կրկնելով «Մի-ա-ցում»-ը, «Պայքար, պայքար՝ մինչեւ վերջ»-ը»,- ասաց տիկին Ալավերդյանը եւ հիշեցրեց, որ դեռ 1997 թվականից Լեւոն Տեր-Պետրոսյանը խոստովանում էր, որ ամբողջովին դեմ էր Արցախի անկախությանը Ադրբեջանից:

Նա նաեւ հիշեցրեց 1997 թվականին Տեր-Պետրոսյանի արտահայտությունը, թե Հայաստանը երկու-երեք տարի էլ չի դիմանա; «Բայց ամբողջ 20 տարի ոչ միայն դիմացել է, այլ բոլոր այն սխալներով, թերություններով, որ ներհատուկ են եղել նախկին խորհրդային հանրապետություններին, մենք զարգացել ենք եւ կարողացել առաջին նախագահի օրոք եւ նրա թիմի գործունեության արդյունքում ամբողջովին քարուքանդ երկրից կրկին դառնալ կայուն ինքնիշխան երկիր:

Առաջին իսկ հաղթանակներից սկսած, առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը այցելել է Արցախ մի բանի համար. պահանջել է, որ դուրս գան ազատագրված տարածքներից: Դրանից հետո նա այլեւս չի այցելել Արցախ»:

Լարիսա Ալավերդյանը նաեւ հիշեցրեց, որ Տեր-Պետրոսյանի պահանջով է Արցախի ԱԺ նախագահի պաշտոնում Գեորգի Պետրոսյանը փոխարինվել Կարեն Բաբուրյանով, որը 1994 թվականին, երբ Արցախի ժողովուրդն ամբողջովին հաղթած է եղել, ստորագրել է բիշքեկյան արձանագրությունը:

«Եվս մեկ անգամ կրկնեմ, այդ տարածքները միջազգային իրավունքի կոռեկտ առումով չեն պատկանում այսօրվա Ադրբեջանի Հանրապետությանը: Ճիշտ այնպես, ինչպես իրավական առումով չեն պատկանել Սովետական Ադրբեջանին, ճիշտ այնպես, ինչպես չեն պատկանել Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետությանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930