Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, Վրաստան-Հայաստան սահմանը հատող միջազգային կապուղիներում տեղի ունեցած վթարի վերականգնողական
աշխատանքներն ավարտվել են, եւ Team Telecom Armenia-ի բաժանորդների ինտերնետ հասանելիությունն արդեն լիարժեք ապահոված է։
Եվս մեկ անգամ հայցում ենք մեր բաժանորդների ու գործընկերների ներողամտությունը եւ շնորհակալություն հայտնում Team Telecom Armenia-ի ծառայություններից օգտվելու համար։
Team Telecom Armenia-ն ՀՀ տարածքում տրամադրում է ինտերնետի, թվային հեռուստատեսության, բջջային և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ։ 2021 թվականից ընկերությունը սկսել է տարածաշրջանում եզակի՝ 25 Գբ/վ արագությամբ 25G-PON տեխնոլոգիայով NGN (Next Generation Network) ցանցի կառուցումը: Առաջիկայում այս ցանցին կմիացվեն Հայաստանի ողջ տարածքում գործող բջջային կայանները, ինչի շնորհիվ զգալիորեն կբարելավվի նաև շարժական կապի որակը։