Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի իր գործընկեր Մևլութ Չավուշօղլոուի հետ, որում քննարկել է տարածաշրջանային իրավիճակը և Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները:
Ինչպես հաղորդվում է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ, կողմերն ընդգծել են, որ Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքներում լայնածավալ վերականգնողական աշխատանքները նպաստում են տարածաշրջանի խաղաղ զարգացմանը:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ