Բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի արտահերթ համաժողովի օրերին Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան լուրջ աշխատանքներ է իրականացրել միջազգային կապերը եւ համագործակցության շրջանակները ընդլայնելու ուղղությամբ:
Մասնավորապես, ՀԲՖ նախագահ Հովհաննես Հովսեփյանի հանդիպումների արդյունքում գործակցության հուշագիր է ստորագրվել Քաթարի ֆեդերացիայի նախագահ, Քաթարի թագավորի եղբայր շեյխ Ֆահադ Խալիդ Ալթհանիի հետ: Ըստ այդմ, երկու երկրների բռնցքամարտիկները կմասնակցեն համատեղ հավաքների, կանցկացվեն համատեղ սեմինարներ, ինչպես նաեւ մարզիչների եւ մրցավարների վերապատրաստում եւ փորձի փոխանակում կիրականացվի:
Քաթարի ֆեդերացիայի նախագահի խոսքով, բոլոր տարիքային խմբերի հավաքականների մակարդակում Հայաստանը իրենց համար կլինի առաջնային երկիր: Շեյխ Ֆահադ Խալիդ Ալթհանին ՀԲՖ նախագահ Հովհաննես Հովսեփյանին հրավիրել է իր երկիր:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ