Սեպտեմբերի 27-ին՝ Արցախյան 44-օրյա պատերազմի երկրորդ տարելիցի օրը, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը, մարզային և համայնքային իշխանությունների, մարզի ուժային կառույցների, կրթամշակութային հաստատությունների ներկայացուցիչներ և անհատ քաղաքացիներ, Գավառ քաղաքում, ծաղիկներ խոնարհեցին Արցախյան 44-օրյա պատերազմում հերոսացած հայորդիների հիշատակն հավերժացնող հուշաքարին։
Այնուհետև մատուցվեց հոգեհանգստի կարգ՝ Գեղարքունյաց թեմի հոգևոր դասի կողմից։
Արարողության մասնակիցներն աղոթք բարձրացրին առ Աստված՝ հերոս տղաների հոգիների խաղաղության համար։
Կարդացեք նաև
Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում կատարվեց նաեւ խնկարկություն և մոմավառություն։
Գեղարքունիքի մարզպետարան