Լրահոս
Օրվա լրահոսը

Մոնակոյում առաջին անգամ նշվեց ՀՀ Անկախության օրը

Սեպտեմբեր 28,2022 15:39

Այս տարի Մոնակոյում Վրույր Փենեսյանի նախաձեռնությամբ առաջին անգամ նշվեց Անկախության օրը

«Երկար ամիսների աշխատանքի շնորհիվ ինձ շնորհվեց թույլատրություն՝ կազմակերպել ՀՀ Անկախության օրվան նվիրված միջոցառում Մոնակոյի Մայր Notre Dame տաճարում։

Տաճարը համարվում է Մոնակոյի արքայական ընտանիքի սուրբ վայրը, որտեղ տարիներ առաջ տեղի է ունեցել Մոնակոյի իշխան Ռենե III-ի և ամերիկացի դերասանուհի Գրեյս Քելլիյի հարսանեկան արարողությունը, այնուհետև իշխան Ալբեր Երկրորդի և Շերլին իշխանուհու ամուսնական արարողությունը։

Միջոցառման օրը Մոնակոյի իշխան Ալբեր Երկրորդը գտնվում էր ՄԱԿ-ի գագաթնաժողովում և իր անունից միջոցառմանը մասնակցեց պետքարտուղար Իվետ Լամբերտ Բերտին։

Ներկա էին նաև Մոնակոյի կառավարության, Ազգային ժողովի ներկայացուցիչները, քաղաքապետարանի ղեկավարությունը։

Միջոցառումն անցկացվեց Ֆրանսիայում ՀՀ դեսպանատան բարձր հովանու ներքո՝ ի դեմս դեսպան տիկին Հասմիկ Տոլմաջյանի։

Տաճարում կազմակերպված համերգը կրում էր բարեգործական բնույթ և հանգանակված ողջ գումարը ուղղվեց Մոնակոյում գործող MISSION ENFANCE հիմնադրամին,որի պատվո նախագահն է իշխան Ալբեր II-ը, որն էլ իր հերթին այդ գումարը փոխանցելու է Հայաստանի անապահով ընտանիքների երեխաների կրթությանը։

Համերգն անչափ տպավորիչ և հուզիչ էր, քանի որ այն կատարվեց հայ մեծանուն երաժիշտների փայլուն կատարմամբ՝ ի դեմս Վիեննայից ժամանած միջազգային մի շարք մրցույթների դափնեկիր, աշխարհահռչակ դաշնակահարուհի Նարե Արղամանյանի, Լոնդոն Royal Opera House-ի, La Scala-ի և մի շարք աշխարհահռչակ օպերաների երգչուհի սոպրանո Լիանա Ալեքսանյանի և աշխարհահռչակ երաժիշտ Պիտր Գաբրիելի հետ նվագակցող դուդուկահար Լևոն Մինասյանի կողմից։

Համերգի ավարտին Մոնակոյի պետքարտուղարին փոխանցվեց Գոհար Գալստյանի կողմից ստեղծված շատ յուրահատուկ մի կտավ, որի վրա պատկերված էին Էջմիածնի Մայր տաճարի և Մոնակոյի Մայր տաճարի նկարները, որն էլ պետք է փոխանցվի Մոնակոյի Իշխան Ալբեր II-ին։

Համերգից հետո Արքայական պալատի մոտ կազմակերպվեց հյուրասիրություն,որին մասնակցեցին Մոնակոյի քաղաքական Էլիտայի և հայ համայնքի ներկայացուցիչները։ Բոլոր հյուրերին բաժանվեցին ARARAT Brandy-ի կոնյակի նվեր-տուփեր, իսկ Հայաստանի բանկային համակարգը Մոնակոյում առաջին անգամ ներկայացվեց միջոցառման աջակից Acba bank OJSC-ի կողմից,որը շատ տպավորիչ էր հյուրերի համար։

Այդ օրը Արքայական պալատի մոտ կախվեց նաև Հայաստանի դրոշը»,- գրել է Փենեսյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930