Լրահոս
Օրվա լրահոսը

Օրինագծի ընդունումը պայմանավորված է օրենքում հավելավճարի տրման դրույթում առկա անհամապատասխանության վերացման անհրաժեշտությամբ

Սեպտեմբեր 28,2022 15:24

Սեպտեմբերի 28-ին ԱՀ ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստ է հրավիրվել: Քննարկվել է ««Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Օրինագծի ընդունումը պայմանավորված է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի  7-րդ հոդվածում քաղաքացիական և պետական մյուս ծառայողներին տվյալ պաշտոնի ենթախմբին համապատասխանող դասային աստիճանից բարձր դասային աստիճան ունենալու դեպքում հավելավճարի տրման դրույթում առկա անհամապատասխանության վերացման անհրաժեշտությամբ:

Նախագիծը ներկայացրել է պատգամավոր Աշոտ Դանիելյանը: Առաջարկով հանդես է եկել  ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Նորայր Ավանեսյանը:

ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արթուր Հարությունյանը նախագիծը քվեարկության է դրել: 5 կողմ ձայնով  հանձնաժողովի դրական եզրակացությամբ օրինագիծը կներկայացվի  ԱԺ հերթական  նիստի քննարկմանը:

ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930