Փաստաբան Երեմ Սարգսյանի ֆեյսբուքյանիր էջում գրել է. «Դատավոր Բորիս Բախշիյանն արդարացվեց դատավոր Լուսինե Սեփխանյանի դատավճռով»:
Փաստաբան Արսեն Սարդարյանը ֆեյսբուքյան իր էջում, մասնավորապես, գրել է. «Դատավոր Բորիս Բախշիյանի բարեխիղճ, անաչառ և օբյեկտիվ դատավոր լինելը ապացուցվեց:
Շնորհակալ եմ դատավոր Լուսինե Սեփխանյանին արդարադատություն իրականացնելու համար:
Հուսով եմ, որ դատախազությունը կանգ կառնի և չի փորձի Բորիս Բախշիյանին առաջադրված ակնհայտ անհիմն մեղադրանքն առաջ տանել ՝ ներկայացնելով վերաքննիչ բողոք: Այլ փոխարենը՝ դատախազության, քննչական մարմնի և ԲԴԽ անդամ անձինք, որոնք առնչություն են ունեցել Բ.Բախշիյանի նկատմամբ իրականացված ակնհայտ ապօրինի և դաժան քրեական հետապնդմանը ներողություն կխնդրեն վերջինից՝ դրանով իսկ ցույց տալով, որ զղջում են կատարվածի համար, և որ իրենց գործողությունները մոլորության հետևանք են, այլ ոչ ուղղորդված ոտնձգություն դատական իշխանության անկախության նկատմամբ»:
Կարդացեք նաև