Այսօր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Aravot.am-ը նախագահից հետաքրքրվեց, նախագահների հանդիպման ժամանակ ներկայացրե՞լ եք իրավիճակից ելքի ձեր գնահատականը՝ մասնակի իշխանափոխության վերաբերյալ և ի՞նչ ազդակներ են հնչել հանդիպման մյուս մասնակիցներից:
«Մենք պայմանավորվել ենք, որ չենք բացահայտում այդ քննարկումների մանրամասները եւ ես հիմա դա չեմ կարող անել: Ինքը (Լեւոն Տեր-Պետրոսյանը․–Ն.Գ.) տվել է առաջարկ: Ի դեպ, այն թուղթը, որ ինքը իր հարցազրույցի ժամանակ կարդացել է, մենք չենք տեսել, այդպիսի բան մեզ չի ներկայացվել: Ուղղակի ինքը միգուցե այդ բովանդակությունը փորձել է որպես տեսակետ արտահայտի: Երկու հայտարարություն չենք քննարկել: Քանի որ երեւաց՝ տարաձայնությունը բավական խորն է, միանգամից առաջարկ եղավ, մի հայտարարություն անել, որը դուռը բաց կպահի այդ ֆորմատի աշխատանքի շարունակության համար»:
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ