Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Պատերազմական հանցանքների, հայատյացության հովանավորության համար ադրբեջանական իշխանությունները, այդ հանցանքները կատարողները պետք է ենթարկվեն պատասխանատվության. Թաթոյան

Սեպտեմբեր 28,2022 12:07

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի արևմտյան տարածաշրջանի (The Armenian National Committee of America-Western Region (ANCA Western Region) հրավերով՝  մասնակցել եմ բարձրաստիճան համաժողովի ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում:

Համաժողովի ընթացքում փաստահավաք աշխատանքների արդյունքներով մանրամասն ներկայացրել եմ ՀՀ ինքնիշխան տարածք ադրբեջանական ներխուժումները՝ սկսած 2021թ. մայիսի 12-ց մինչև 2022թ. սեպտեմբերի 15:


Մասնավորապես, քարտեզի վրա մանրամասն ցուցադրել եմ ադրբեջանական տեղակայումները, ինչպես նաև այն, որ 2022թ. սեպտեմբերի հարձակումները ՀՀ-ի նկատմամբ տեղի են ունեցել նաև 2020թ. մայիսին ներխուժած վայրերից:

Ներկայացրել եմ նաև քաղաքացիական բնակավայրերն ավերելու, զինծառայողներին խոշտանգելու, մարմինները մասնատելու և ադրբեջանական այլ պատերազմական հանցանքների ապացույցները:

Ադրբեջանական զինված ուժերն անհնարինության են վերածել ՀՀ սահմանային խաղաղ բնակիչների կյանքը:


Ցուցադրել եմ նաև ադրբեջանական հայատյացության ու թշնամանքի ապացույցները. պետական հովանավորությամբ այս քաղաքականությունը ոչ միայն չի նվազում, այլ ավելի է խորացել՝ լինելով իշխանությունը պահպանելու գործիք և հասնելով ֆաշիզմի: Խոսքը բոլոր ոլորտների մասին է՝ սկսած կրթության բոլոր մակարդակներից մինչև մշակույթ և ունի թե՛ կրոնական, թե՛ էթնիկ հիմքեր:

Ադրբեջանական զինված ծառայողները տեսանկարում ու լուսանկարում են իրենց գործած վայրագությունները և հրապարակում դրանք, որ սեփական հասարակությունում արժանանան գովասանքի, իսկ հայ հասարակությունը ենթարկեն ահաբեկման և պատճառեն հոգեկան տառապանքներ:

Այդ վայրագությունները ոչ թե առանձին-առանձին հանցանքներ են, այլ միասնական քաղաքականության հետևանքներ են, միասնական շղթայի բաղկացուցիչ մասեր:

Հրեշավոր պատերազմական հանցանքների, հայատյացության հովանավորության համար ադրբեջանական իշխանությունները, այդ հանցանքները կատարողները պետք է ենթարկվեն պատասխանատվության: Առանց դրա իրական խաղաղություն հնարավոր չէ հաստատել: Ադրբեջանական բարձրագույն իշխանությունն ինքն է հպարտանում, որ հայերի նկատմամբ ատելությամբ լցված սերունդներ են մեծացնում:

Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930