Լրահոս
Օրվա լրահոսը

Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի կազմը 7-ից կդառնա 13. ընդգրկելու են Հակակոռուպցիոն կոմիտեի եւ Քննչական կոմիտեի անդամներին

Սեպտեմբեր 28,2022 12:11

Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում արդարադատության փոխնախարար Արփինե Սարգսյանը ներկայացրեց «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը, որով առաջարկում է ընդլայնել ակադեմիայի կառավարման խորհրդի կազմը:

Արփինե Սարգսյան

Չնայած ակադեմիան ընդունում է շահառուներ թե՛ Քննչական կոմիտեից, թե՛ Հակակոռուպցիոն կոմիտեից, թե՛ դատախազությունից, կառավարման խորհրդի կազմում մասնակցություն ունեն դատախազական բլոկը՝ 3 դատախազի կազմով եւ դատավորի բլոկը՝ 3 դատավորով, ինչպես նաեւ նախարարության ներկայացուցիչը: Քննչական մարմինների ներկայացուցիչները չկան, թեեւ հանդիսանում են Արդարադատության ակադեմիայի շահառու եւ վերապատրաստում են անցնում: Խորհրդի կազմը 7-ից դառնալու է 13:

Նախագծով առաջարկվում է հավասար պայմաններ ապահովել դատավորներ, դատախազներ, քննիչներ պատրաստող եւ վերապատրաստող կառույցի կառավարման խորհրդի կազմը ձեւավորելիս՝ նախատեսելով յուրաքանչյուր կառույցից երեք ներկայացուցիչ՝ արդարադատության նախարարության ներկայացուցչին թողնելով անփոփոխ: Այսինքն, կլինի 3 դատախազ, 3 դատավոր, ՔԿ 3 ներկայացուցիչ եւ Հակակոռուպցիոն կոմիտեի 3 ներկայացուցիչ: Արդարադատության նախարարության ներկայացուցիչների թիվը չի կարող ավելանալ, դա լինելու է նախարարը կամ նախարարի որոշմամբ իր տեղակալը: Ընդ որում,Հակակոռուպցիոն կոմիտեի եւ ՔԿ-ի նախագահները եւս կարող են հրավիրել խորհրդի նիստեր:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930