44-օրյա պատերազմի տարելիցի նախօրյակին Ելիսեյան պալատից հնչեց շատ կարեւոր երեք ուղերձ: ՀՀ վարչապետը եւ Ֆրանսիայի նախագահը հայտարարեցին, որ Ադրբեջանը պետք է իր զինված ստորաբաժանումները դուրս բերի ՀՀ ինքնիշխան տարածքներից:
2020 թ. պատերազմի տարելիցին Ելիսեյան պալատից հնչած մյուս ուղերձն Արցախի ժողովրդի անվտանգության եւ իրավունքների պաշտպանության առաջնահերթությունների մասին էր: Սա հստակ խոսք է՝ ուղղված Ադրբեջանին, որ պատերազմներով ժողովուրդների ինքնորոշման իրավունքի եւ անվտանգության հարցերը երբեւէ չեն լուծվել եւ չեն էլ կարող լուծվել, դրանց բանալին քաղաքական երկխոսության սեղանի շուրջ է: Կարեւոր է նաեւ այն, որ այս մասին հայտարարվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի մայրաքաղաքից:
Փարիզից հնչած երրորդ ուղերձը տարածաշրջանում երկարաժամկետ եւ կայուն խաղաղություն հաստատելու Հայաստանի պատրաստակամության մասին էր: Հայտարարվեց, որ երկրների գործող սահմանների ճանաչմամբ պետք է կնքվի այն, իսկ ենթակառուցվածքների բացումը եւ նորերի կառուցումը պետք է լինեն համաձայն այն երկրների ազգային օրենսդրության, որոնցով դրանք անցնում են։
Ադրբեջանի արձագանքից պարզ կլինի, թե պաշտոնական Բաքուն իրո՞ք շահագրգռված է տարածաշրջանի խաղաղությամբ եւ արդյոք կարձագանքի՞ քաղաքակիրթ աշխարհին, թե՞ կնախընտրի ավտորիտար, ագրեսոր երկրի պիտակը:
Կարդացեք նաև
Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում: