Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ի՞նչ իմաստ ուներ` չունենալով հստակ տեղեկատվություն, նման չարագուշակ կանխատեսումներ անել` աջակցություն հայտնելով իշխանություններին եւ հատկապես իր իսկ կողմից «ազգակործան պատուհաս» հռչակված անձին. «Հրապարակ

Սեպտեմբեր 28,2022 10:45

Ի՞նչ իմաստ ուներ պրոցեսի մեկնարկին, երբ արդեն հայտարարել են նախագահների ու կաթողիկոսի հանդիպումները շարունակելու մասին, սակայն այս ձեւաչափը դեռ այդքան փխրուն է ու երերուն, որ կարող է ամեն պահի ձախողվել, գնալ եթեր եւ այդքան վիճելի հայտարարություններ անել` հարվածի տակ դնելով ֆորմատի գոյությունն իսկ:

Ի՞նչ իմաստ ուներ` չունենալով հստակ տեղեկատվություն, նման չարագուշակ կանխատեսումներ անել, վախ եւ անհուսություն ներշնչել, որ վատ է լինելու, եւ 6 ամսից մենք կարող ենք պետություն չունենալ:

Ի՞նչ իմաստ ուներ այդպես եռանդուն պաշտպանել նոր կապիտուլյացիայի եւ փաստաթղթերի կնքման թեզը` աջակցություն հայտնելով գործող իշխանություններին եւ հատկապես իր իսկ կողմից «ազգակործան պատուհաս» հռչակված անձին:

Եթե տեղեկատվության պակաս ունես, ինչպե՞ս կարող ես վստահ լինել, որ ունեցածդ սուղ ինֆորմացիայի հիման վրա արված եզրահանգումները վերջնական ճշմարտության արժեք ունեն եւ այդքան միանշանակ պնդումներ անել:

Արմինե ՕՀԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930