Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հանձնվելու համար համախմբում պետք չէ

Սեպտեմբեր 28,2022 10:00

Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին միշտ հետաքրքիր է լսել՝ նրա խոսքը գրագետ է, գեղեցիկ, պատմական եւ այլ զուգահեռներով համեմված: Վերլուծել եւ մեկնաբանելը նույնպես, պատկերացրեք, հեշտ է, որովհետեւ դա քաղաքական տեքստ է, եւ շեշտադրումները հստակ են արված: Ոչ մի թեզի հետ չեմ պատրաստվում վիճել, պարզապես փորձեմ պատկերացնել դրանց գործնական նշանակությունը:

Եկեք զուտ տեսականորեն ընդունենք Տեր-Պետրոսյանի հիմնական թեզն այն մասին, որ Հայաստանը պետք է օր առաջ ստորագրի «ցավագին զիջումներ» պարունակող փաստաթուղթը, ավելի պարզ ասած՝ հանձնվի: Եկեք դիտարկենք, թե ինչ քայլ է դրա համար առաջարկում Առաջին նախագահը: Նա առաջարկում է, որ հավաքվեն նախկին երեք նախագահները եւ ներկայիս վարչապետը, վերջինս պատմի, թե «խաղաղության պայմանագրի» ինչ տարբերակներ են իրեն առաջարկվել, եւ հետո երկրի նախկին ղեկավարները նրան հուշեն, թե որ տարբերակն է պակաս ցավագին: Ենթադրենք, Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը վեր կկանգնեն իրենց ամբիցիաներից ու դրան կհամաձայնեն, ենթադրենք անգամ Փաշինյանը, որի իշխանությունը հիմնված է Երկրորդ եւ Երրորդ նախագահներին մերժելու վրա, նույնպես ընդունելի կհամարի նման խորհրդակցությունը: Ի՞նչ է դա տալիս գործնական առումով: Այդ խորհրդակցությունը բարոյական աջակցությո՞ւն կլինի ներկայիս վարչապետի համար:

Իրականում հանձնվելու համար նման գործընթաց բացարձակապես պետք չէ: Այն անձը, որն իրավասու է ստորագրել կապիտուլյացիոն պայմանագիրը (իսկ տվյալ դեպքում դա, իհարկե, Նիկոլ Փաշինյանն է), պետք է դա անի, եթե գտնում է, որ այլ ելք չկա: Հայաստանում խորհրդարանական կառավարում է. 2021 թվականին ընտրություններին քվեարկած քաղաքացիների բացարձակ մեծամասնությունը ձայն է տվել Փաշինյանի ղեկավարած ուժին: Հետեւաբար, վարչապետը լիազորություն ունի միջազգային փաստաթղթով գրանցելու մեր երկրի պարտությունը, եւ այդ պայմանագիրն, անշուշտ, խորհրդարանական մեծամասնությունը միաձայն կվավերացնի: Ոչ մեկի համաձայնությունը ստանալու, ոչ մեկի հետ խորհրդակցելու անհրաժեշտությունը Փաշինյանը չունի: Հանձնվելու համար ոչ մի համախմբում, ոչ մի ազգային միասնություն, ոչ մի «հավաքական ուժ» պետք չէ: Համախմբումը պետք է թշնամուն դիմակայելու, պայքարելու, պետությունն ու բանակն ուժեղացնելու համար: Բայց եթե իշխանությունը (կրկնեմ՝ լեգիտիմ ընտրված իշխանությունը) գտնում է, որ թշնամուն հնարավոր չէ դիմակայել, այդ դեպքում համախմբման անհրաժեշտությունն էլ չկա:

……Մի մասնավոր հարցում, այնուամենայնիվ, ինձ թույլ կտամ առաջին նախագահի հետ չհամաձայնել: Ես վստահ չեմ, որ մենք որպես ազգ կայացել ենք («ազգ ենք դարձել») միայն 20-րդ դարում՝ Խորհրդային Հայաստանի պայմաններում: Չնայած, իհարկե, հնարավոր չէ հերքել կոմունիստների անցկացրած՝ Հայաստանի արդիականացման պատմական նշանակությունը:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Հայկ համբարձումեան says:

    Հետաքրքրական է, որ Քոչարյանը եւ դուք ճիշդ նոյն բանը կ՝ըսէք. պարզապէս հետաքրքրական է.
    Երեւի դեռ շատ փոքր նշույլ մը կայ՝ չմեծամիտ ողջմիտներու համախմբում յուսալու։

  2. Հայկ համբարձումեան says:

    Իսկ ձեր այս միւս գրածը նույնքան եւ դեռ աւելի բանիմաց եւ հեռատես է.

    «Բայց եթե իշխանությունը (կրկնեմ՝ լեգիտիմ ընտրված իշխանությունը) գտնում է, որ թշնամուն հնարավոր չէ դիմակայել, այդ դեպքում համախմբման անհրաժեշտությունն էլ չկա:»

    Մարեշալ Փեթէնն ալ միայնակ որոշեց երկրին գրեթէ կէսը հանձնել Նազիներուն. Կարգ մը ֆրանսացիներ կազմակերպեցին դիմադրութիւն (ընդ որում հայեր), եւ օտար ուժերու աջակցութեամբ Ֆրանսան նորէն դարձաւ ինքնիշխան եւ ամբողջական (պարզացուած կ՝ըսեմ անշուշտ, այդ պատմութիւնը բոլորս գիտենք). իսկ Փեթէնի անունի այսօրուայ արժէքնալ բոլորս գիտենք…

  3. Aha says:

    I agree with Mr. Abrahamyan, I think the first president is referring to the necessity of:
    1) reassuring the Premier on his and his team’s physical security if they decide to sign the peace treaty,
    2) to refrain from destabilizing the country with protests or other methods if the Premier decides to sign the deal.
    Otherwise, we will lose everything.

    It sounds like blackmail but it is in reality a sober assessment of the situation. At this point and to put it bluntly, Armenia is on its knees. Putting aside the fact that the team that is overwhelmingly responsible for this fiasco is the one running the country now, the Armenian elite should simply prioritize minimizing its losses (mostly human). Reassure the Premier that all former leaders share the first president’s assessment on the gravity of the situation and that he can sign that deal without worries. Just do it quickly as time is of the essence.

    The editor rightly and perceptively brings about the responsibility of the Armenian electors in this fiasco (legitimate government, not a nation yet, etc). Indeed, the peace deal should be signed, Armenia should ink its capitulation on a formal document in order to save the lives of more young men. At best, this could be the beginning of the healing process of the Armenian people. National humiliations (since the people chose this leader) can be a good thing on the long run and if you ask me, in the current low point the only positive thing … with the shame it brings to Armenians. At least we will hit rock-bottom and stop the never-ending loss of young soldiers!

    This is tantamount to holding a mirror in front of the Armenian people and especially its elite with the following message: ”Look at yourself, this mess is your making, with the hand of the man you elected twice and worshiped, you (indirectly) deserve it. You are lucky that previous presidents who have only a marginal responsibility in this debacle are still noble enough to help the Panjouni at the helm of the country in order to save the lives of your children”

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930