«Ամերիկայի ձայն». ՆԱՍԱ-ի DART տիեզերանավը երկուշաբթի օրը, սեպտեմբերի 26-ին հիպերձայնային արագությամբ բախվել է հեռավոր աստերոիդին՝ աշխարհի առաջին մոլորակային պաշտպանական համակարգի փորձարկման ժամանակ: Փորձարկումը նախատեսված էր ապագայում Երկրի հետ երկնաքարերի հավանական բախումը կանխելու համար:
Աստերոիդի կամ որևէ երկնային մարմնի շարժումը փոխելու մարդկության կողմից կատարված առաջին փորձը ցուցադրվել է Վաշինգտոնից դուրս գտնվող առաքելության կենտրոնից ՆԱՍԱ-ի վեբ-հեռարձակման ժամանակ: Փորձարկումը տեղի է ունեցել DART-ի գործարկումից 10 ամիս անց:
Ուղիղ հեռարձակումը ցույց է տվել DART-ի տեսախցիկով արված պատկերներ: Առաքելությունը ստեղծվել է պարզելու, թե արդյոք տիեզերանավն ի վիճակի է փոխել աստերոիդի հետագիծը բացարձակ կինետիկ ուժի միջոցով՝ այն շեղելով այնպես, որ մեր մոլորակը վտանգից զերծ մնա:
Արդյո՞ք փորձը հաջողվել է իր ենթադրյալ հարվածից հետո, հայտնի կլինի հաջորդ ամիս՝ աստերոիդի հետագա դիտարկումներից անմիջապես հետո: Սակայն ՆԱՍԱ-ի պաշտոնյաները ողջունել են փորձարկման անմիջական արդյունքը՝ ասելով, որ տիեզերանավը հասել է իր նպատակին:
DART-ի թիրախը մոտ 560 ոտնաչափ տրամագծով երկարավուն աստերոիդ էր, որը պտտվում էր հինգ անգամ ավելի մեծ Didymos կոչվող աստերոիդի շուրջը:
Ըստ ՆԱՍԱ-ի գիտնականների, այժմ ոչ մի օբյեկտ Երկրի համար իրական վտանգ չի ներկայացնում: Նրանք վստահեցնում են, որ DART-ի փորձարկումը չի կարող սխալմամբ նոր վտանգ ստեղծել:
Հոդվածը պատրաստվել է Reuters լրատվականի նյութի հիման վրա:
Հավերժ փառք և խոնարհում հերոսների հիշատակին: