Հայկ Ասլանյանն ազատվել է գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից՝ սեփական դիմումի համաձայն։
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հրամանը ստորագրել է այսօր։
Ավելի վաղ պաշտոնից սեփական դիմումով ազատվել էին նաև տեղակալներ Վահե Հարությունյանը, Արմեն Աֆանդյանը, խորհրդական Գոռ Աբրահամյանը։ Նրանք բոլորը աշխատել էին նախկին դատախազ Արթուր Դավթյանի հետ։