Լրահոս
Օրվա լրահոսը

Գորիսի մշակույթի տան տնօրեն Հայկ Խաչատրյանն արդարացվեց

Սեպտեմբեր 27,2022 20:55

Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ արդարացվեց Գորիսի մշակույթի տան տնօրեն Հայկ Խաչատրյանը։ «Այսօր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (դատավորներ Մ.Արղամանյան, Մ.Պապոյան, Ա.Մնացականյան) բավարարեց մեր վերաքննիչ բողոքը եւ բեկանելով Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը՝ արդարացրեց Գորիսի «Գուսան Աշոտի անվան մշակույթի կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրեն, մեր պաշտպանյալ Հայկ Խաչատրյանին՝ ճանաչելով ու հռչակելով նրա անմեղությունը։

Հ.Խաչատրյանը առաջին ատյանի դատարանի կողմից մեղավոր էր ճանաչվել տվյալ պահին գործող ՀՀ քրեական օրենսգրքի 149.1 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով նախատեսված հանցանքներ կատարելու (նախընտրական քարոզչությանը մասնակցելուն, մյուս դեպքում՝ մասնակցելուց հրաժարվելուն հարկադրելու) համար»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Րաֆֆի Ասլանյանը։

Հայկ Խաչատրյանին մեղադրանք էր  առաջադրվել ՀՀ քրօրենսգրքի 149.1 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով (նախընտրական քարոզչությանը մասնակցելուն կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուն կամ նախընտրական քարոզչությանը մասնակցելուց կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը կամ նախընտրական քարոզչությանը մասնակցելուն կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուն խոչընդոտելը, որը կատարվել է ծառայողական կամ այլ կախվածությունն օգտագործելով եւ պաշտոնեական դիրքն օգտագործելով): Մասնավորապես, Խաչատրյանը մշակույթի կենտրոնի գրադարանավար Արմիդա Աղաբեկյանին եւ մյուս աշխատակիցներին հարկադրել է մասնակցել «Հայաստան» դաշինքի կողմից 2021թ. հունիսի 7-ին Գորիսում կայացած նախընտրական քարոզչության հանրահավաքին։

Դատախազը միջնորդել էր Հայկ Խաչատրյանին դատապարտել 5 տարվա ազատազրկման, իսկ Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի նախագահ Նապոլեոն Օհանյանը  մեղավոր ճանաչեց Հայկ Խաչատրյանին։ Դատարանի որոշմամբ պատիժ նշանակվեց ազատազրկում 4 տարի ժամկետով՝ համայնքային, ոչ առեւտրային կազմակերպություններում կազմակերպչական, վարչատնտեսական գործառույթներ իրականացնելու հետ կապված պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելով 2 տարի ժամկետով։ Դատարանը կիրառելով «ՀՀ Քրեական օրենսգրքի» 70֊-րդ հոդվածը, Հայկ Խաչատրյանի ազատազրկման ձեւով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառեց՝ սահմանելով փորձաշրջան 3 տարի ժամկետով։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930