Արցախյան 44-օրյա պատերազմի երկրորդ տարելիցի կապակցությամբ, այսօր՝ սեպտեմբերի 27-ին, Սյունիքի մարզպետի տեղակալներ՝ Նարե Ղազարյանն ու Հայկ Հարությունյանը, Կապան համայնքի ղեկավար Գեւորգ Փարսյանը, մարզային եւ համայնքային իշխանությունների ներկայացուցիչներ, բազմաթիվ կապանցիներ այցելեցին Բաղաբուրջի հուշահամալիր, ծաղիկներ դրել արցախյան բոլոր պատերազմում նահատակված կապանցի հայորդիների շիրիմներին։
Վահանավանքի հոգեւոր հովիվ Տեր Ավետիք քահանա Մարտիրոսյանը հուշահամալիրում մատուցեց հոգեհանգստյան կարգ՝ նվիրված անմահացած հերոսների հիշատակին։
Կարդացեք նաև
Հոգեւոր հոր խոսքով՝ եթե նախկինում տարի երկու-երեք անգամ էին բարձրանում այստեղ, հիմա արդեն օրական մի քանի անգամ։ «Խոնարհվենք մեր տղաների առաջ ու աղոթք բարձրացնենք առ Աստված, որ վերստին յուրաքանչյուր օջախում լույսը վառվի»,-ասաց Տեր Ավետիքը։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ