Լրահոս
Օրվա լրահոսը

Բաց նամակ Լևոն Տեր-Պետրոսյանին

Սեպտեմբեր 27,2022 20:05

ԱԺ նախկին պատգամավոր, Սանկտ Պետերբուրգում ՀՀ նախկին Գլխավոր հյուպատոս Ռուբեն Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում մասնավորապես գրել է.

«Բարև Ձեզ։ Անկեղծ ասած կարծում էի, որ այս «հազարապատիկ լրջանալու» պահին առնվազն կքննարկեիք բանակցողին օր առաջ փոխելու հարցը։ Միջազգային պրակտիկայում պատճառաբանված և ընկալելի պարզ աքսիոմ է՝ իրեն և իր ղեկավարած պետությանը դաժան ու նվաստացուցիչ պարտության մատնածի հետ  նույնիսկ, այո՝ նույնի՛սկ  կապիտուլյացիոն բնույթի որևէ փաստաթղթի շուրջ բանակցելը թե՛ քաղաքական, թե՛ բարոյական, թե՛ մարդկային առումներով խոսում է այդ տեսակի ստորին հատկանիշների մասին։ Շատ են դեպքերը, երբ, թեկուզ դույզն-ինչ արժանապատվություն ունեցող ղեկավարները նման դեպքերում ինքնասպան են եղել՝ Հիտլերը՝ կնոջ հետ, Գեբելսը՝ կնոջ և վեց երեխաների հետ միասին, ինքնասպանության պահին հայտարարելով, որ մահը գերադասում է կապիտուլյացիայի տակ իր ստորագրությունը դնելուց…

Նույնիսկ Ալիևի կինը՝ Մեհրիբան էր խնդրում ամուսնուն, որ եթերներում այդքան դաժան չծաղրի իր կապիտուլյանտին, խղճա իր զոհին…

Բայց՝ ոչ, սխալվում էի։

․․․Երգեցիկ հայերենով եթերից խոսում էր միակ ճշտի մունետիկն ու անփոխարինելիության բարդույթով տառապող Նարցիսը։ Պահը բաց չթողեցիք օգտվելու Ձեր  հոգեզավակի, բայց նաև Ձեր իսկ կողմից ճշգրիտ որակավորած՝ ազգակործան պատուհասի՝ մեր հայրենիքի գլխին թափած ողբերգության հետևանքներից։

Նպատակն ակնհայտ էր՝ ապացուցել, որ 97-ի նոյեմբերին գրած «Պատերազմ, թե՞ խաղաղություն. լրջանալու պահը» հոդվածի ճշմարտացիությունը՝ ներկա զարգացումների կտրվածքով։ Այդ օրերին ՀՅԴ ԳՄ նիստին շատ կարճ բնութագրել էի այդ հոդվածի բովանդակությունը… Բայց պարզվեց, որ Ձեր հոգեզավակը 23 տարի հետո պատրաստ է այդ հոդվածը կյանքի կոչել՝ թշնամուն հանձնելով մեր պետության ննջարանն ու մեր ազգային արժանապատվության կնիքը…

Եվ այդ հարցազրույցը՝ սեպտեմբերի 27-ին նախորդող գիշերը…

Ցավակցում եմ զոհվածների հարազատներին…

Լույսերի մեջ…

Հ.Գ. Առաջիկա օրերին կհրապարակեմ նաև Բաց նամակիս հաջորդ մասը, որտեղ կանդրադառնամ՝

– ինչպես և ինչու կնքվեց 94-ի մայիսի 12-ի հրադադարի մասին Բիշքեկյան համաձայնագիրը։ Ովքեր էին կանգնած փաստաթղթի հետևում,

– Հայաստանի հետագա զարգացմանն ինչպես «նպաստեց» 95-ի կեղծված Սահմանադրական հանրաքվեն և ԱԺ ընտրությունները ու 96-ի նախագահական կեղծված ընտրությունները,

– ինչ նպատակով և ովքեր կարճ ժամանակ առաջ բարձր տոկոսներով Անկախության հանրաքվեով ինքնորոշված Արցախի Հանրապետության նախագահին նշանակեցին Հայաստանի վարչապետ և ինչպես մեր թշնամին օգտագործեց այդ նշանակումը։

Մինչ հանդիպում»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930