«Լուսավոր Հայաստան» կուսակցության պատվիրակությունը Հաագա այցի շրջանակներում այցելել է Նիդերլանդներում Հայաստանի դեսպանատուն, հանդիպել դեսպան Տիգրան Բալայանին և դեսպանատան անձնակազմին։
Հանդիպման ընթացքում քննարկվել են դեսպանատան կողմից իրականացվող ակտիվ աշխատանքը Նիդերլանդների և Լյուքսեմբուրգի կառավարությունների և խորհրդարանների հետ` հատկապես ադրբեջանական վերջին ագրեսիայի, շարունակվող օկուպացիայի և ռազմագերիների վերադարձման հարցերի ուղղությամբ։
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն