Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Հարությունյան․ «Պե՞տք է արդյոք Տեր-Պետրոսյանը շարունակի իր շփումներն այս մարդկանց հետ»

Սեպտեմբեր 27,2022 18:29

Իրավապաշտպան, «Իրավունքի եւ ազատության կենտրոնի» հիմնադիր ղեկավար Վարդան Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը

Ինչ ցույց տվեց Տեր-Պետրոսյանի զրույցը․

որ փորձ է արվել իշխանություն-ընդդիմություն համաձայնությամբ՝ իշխանություններին հնարավոր պայմանագրերի ստորագրման գնալու հնարավորություն-ազատություն տալ, ինչը Քոչարյանն ու Սարգսյանը մերժել են,

որ Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը 1998-ին թույլ տված իրենց ճակատագրական սխալը չեն հասկացել, չեն հասկանում ու չեն էլ հասկանա։ Երբեք չեն հասկանա ու չեն ընդունի, որ իրենք են մեզ պարուրած այս աղետի ճարտարապետները, իսկ Փաշինյանն իրենց ծնունդն է ու իրենց ճանապարհի շարունակողը,

որ Հայաստանը ճակատագրական սահմանագծին է, հնարավոր լուծումները որքան ուշացվեն՝ այնքան վատ,

որ Հայաստանի համար այսօր չկան լավ լուծումներ։ Կան վատ ու շատ վատ լուծումներ։ Պետք է շատ վատ լուծումներից խուսափել,

որ Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը սպասում են Փաշինյանի քայլին, երբ նա վատ կամ շատ վատ լուծումներից որեւէ մեկը կընդունի, ինչը նրանց իշխանություն խլելու փորձը կրկնելու նոր հնարավորություն կընձեռի,

որ Ռուսաստանը կորցրել է Արցախի խնդրի լուծման բանալին, ինչը պետք է դրդի մեզ ավելի շատ աշխատել Արեւմուտքի հետ։

Պե՞տք է արդյոք Տեր-Պետրոսյանը շարունակի իր շփումներն այս մարդկանց հետ։ Նա պատրաստ է։ Հայտարար գտնելու հույսը, սակայն, աղոտ է շատ։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայ մարդ says:

    Երեք նախագահների հանդիպումը Տեր-Պետրոսյանի մասնակցությամբ այսպիսի անորոշ արդյունք էլ տալու էր: Բանը նրանում է, որ 2020թ. Փաշինյանին ազգակործան պատուհաս անվանելով, Տեր-Պետրոսյանը փորձեց բարելավել իր վարկանիշը և բարձրանալ քաղաքական ալիքի վրա, բայց նա հոգով ու սրտով հովանավորել և այժմ էլ հովանավորում է իր գաղափարական աշակերտին ու փորձում է նրա միջոցով կյանքի կոչել Արցախը հանձնելու 1998թ.-ին տապալված իր ծրագիրը:
    Եթե երեք նախագահների հանդիպումները շարունակական բնույթ են ստանալու և կտրուկ որոշում չի կայացվելու, ապա երեքն էլ պարզապես կմնան քաղաքական ալիքի վրա, բայց դրանից հայ ազգը ոչինչ չի շահի, այլ կկորցնի այն թանկագին ժամանակը (ինչպես կորցրեցինք հետպատերազմյան այս երկու տարիները), որն անհրաժեշտ է մեր երկրի սահմաններն ամրացնելու, մեր բանակի սպառազինությունը կտրուկ բարելավելու, մեր դիվանագիտական ցաքուցրիվ աշխատանքը նորմալ մակարդակի բերելու և ապագայի նկատմամբ ժողովրդի խարխլված հավատը բարելավելու համար:
    Իսկ եթե երեք նախագահներն ուզում են հայ ժողովրդի պատմության մեջ իրենց անունները փառքով պսակեն, ապա նրանք պետք է շատ արագ համախմբվեն և հայտարարեն Փաշինյանին իշխանությունից հեռացնելու իրենց ծրագրի մասին, միաժամանակ խոստանալով, որ իշխանափոխությունից հետո իրենք չեն պատրաստվում որևէ ղեկավար պաշտոն զբաղեցնել (որովհետև ժողովրդի մեջ ինչքան իրենց սիրողներ կան, այդքան էլ չսիրողներ կան և դա կխանգարի ժողովրդի լիարժեք համախմբմանը): Սա կլինի մեծերին վայել պահվածք, որից հետո ժողովուրդը նրանց կների իրենց իշխանության տարիներին թույլ տված սխալների համար:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930