«Մենք իմաստավորելու ենք մեր նահատակների զոհողությունը, եւ դա, բնականաբար, հնարավոր չի լինի օրվա իշխանության օրոք։ Դրա համար օր առաջ պետք է հեռացնենք այս ապիկարներին եւ դավաճաններին, այլապես ամեն օր շարունակելու ենք կորցնել։ Վճռական ենք։ Շատ ժամանակ չի մնացել, որպեսզի իմաստավորումը կյանքի կոչենք, ստեղծենք ազգային պետություն եւ հզորանանք, դառնանք ազգ-բանակ»,-Եռաբլուրում այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց «Ազգային ժողովրդավարական բեւեռի» խորհրդի անդամ, արցախյան առաջին հերոսամարտի մասնակից «Շուշիի առանձնակի գումարտակի» հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը։
Խնդրեցինք կարծիք հայտնել առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ երեկ հնչեցրած պնդման առիթով, ըստ որի՝ ով էլ փոխարինի Նիկոլ Փաշինյանին, ավելի վատ փաստաթուղթ է ստորագրելու։ Ժիրայր Սեֆիլյանը պատասխանեց․ «Այդպես չի։ Ժամանակը ցույց կտա, քիչ մնաց։ Մի քիչ էլ համբերեք»։
Նկատառմանն ի պատասխան, թե ինչո՞վ կհիմնավորի համոզմունքը, Ժիրայր Սեֆիլյանը նշեց․ «Մեր գործունեությամբ հիմնավորելու ենք։ Առայժմ այսքանը»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ