Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, Արցախյան 44-օրյա պատերազմի տարելիցի օրը, մարզային և համայնքային իշխանությունների, ուժային կառույցների և զինվորականության ներկայացուցիչներն այցելեցին Վանաձորի զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելով Հայրենիքի պաշտպանության համար հերոսաբար ընկած զինվորների հիշատակին:
Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի առաջնորդանիստ մայր եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վահան քահանա Ազարյանի ձեռամբ կատարվեց հոգեհանգստյան կարգ, խնկարկվեց հոգելույս զինվորների անմար հիշատակը:
Ներկաները ծաղիկներ խոնարհեցին նրանց շիրիմներին և աղոթք բարձրացրեցին առ Աստված՝ իրենց կյանքը Հայրենիքին նվիրաբերած հայորդիների հոգիների խաղաղության համար:
Լոռու մարզպետարան