Սեպտեմբերի 26-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը Բըրբանքի Սուրբ Ղևոնդ Մայր տաճարում հանդիպում է ունեցել Արևմտյան Ամերիկայի համահայկական խորհրդի անդամների և Լոս Անջելես շրջանի հայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների հետ։
Նախարարը ներկայացրել է Արցախում տիրող իրավիճակը, աշխարհաքաղաքական վերջին զարգացումները և պատասխանել ներկաների հնչեցրած հարցերին։
Իր խոսքում Դավիթ Բաբայանն ընդգծել է, որ միասնականությունը, պրոֆեսիոնալիզմը և հայրենասիրությունը կարևորագույն բաղադրիչներ են անգամ ամենաբարդ թվացող խնդիրների լուծման համար։
Հանդիպմանը ներկա է գտնվել նաև ԱՄՆ-ում ու Կանադայում ԱՀ Մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը։
Արցախի Հանրապետության
ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն