Լրահոս
Օրվա լրահոսը

Մայր թատրոնում հնարավոր կլինի եւ ներկայացում դիտել եւ բացառիկ նմուշներ տեսնել

Սեպտեմբեր 27,2022 17:14

«Եվրոպական ժառանգության օրերի» շրջանակում ԳԱԱ Գրականության և արվեստի թանգարանը Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի հետ համատեղ եւ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ սեպտեմբերի 26-ին Մայր թատրոնում բացեց «Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն -100» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը՝ նվիրված հայ առաջին պետական թատրոնի հիմնադրման 100-ամյակին։

 

Ներկայացված էին թատրոնի անվանի դերասանների՝ Վահրամ Փափազյանի, Արուս Ոսկանյանի, Մետաքսյա Սիմոնյանի, Հովհաննես Աբելյանի եւ այլոց անձնական իրերը, բեմական զարդերը և զենքերը, արխիվային լուսանկարներ և այլ նմուշներ, որոնք պահվում են Գրականության և արվեստի թանգարանում։

Ցուցահանդեսը բացեցին եւ թատրոնի մեկդարյա պատմությանն անդրադարձան թատրոնի գլխավոր ռեժիսոր Արմեն Էլբակյանը, Չարենցի անվան Գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Վահագն Սարգսյանը, թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը:

Մեզ հետ զրույցում Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը հայտնեց, որ ներկայացվածը ընդամենը մի կաթիլ է թատրոնի ծովից, որի միջոցով կարող ենք տեսնել այդ ծովի «բաղադրությունը», նաեւ ասաց, թե հույս ունի, որ թատրոնի 200-ամյակին կցուցադրվի ամբողջ ծովը։

Վարդան Մկրտչյանը հավելեց, որ ցուցադրությունը բաց կլինի մինչև դեկտեմբեր. «Այդ ընթացքում այն մարդիկ, որոնք կայցելեն թատրոն ներկայացում դիտելու, հնարավորություն կունենան վայելելու այս պատմական նմուշները, արժեքները, որոնք մեր պատմության վկայությունն են և առավել հարստացած կգնան թատրոնից»:

Արփի ՄԱՆՈՒԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930