Սեպտեմբերի 25-ին Ալավերդի խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններին մասնակցած «Հայ Յեղափոխական դաշնակցություն» կուսակցության ցուցակի առաջին համար Սուրեն Թամազյանն այսօր դիմում է ներկայացրել թիվ 24 ԸԸՀ՝ 6 ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ։
«Պատճառաբանել է, որ ըստ տեղեկությունների՝ իրենց օգտին քվեարկած ձայները դրվել են այլ ուժերի ձայների վրա: Նման բովանդակությամբ դիմում է ներկայացրել, հիմա մենք վարույթ ենք ընդունել կքննարկենք, կտեսնենք ինչ հիմնավորումներ կան եւ այլն»,-Aravot.am-ին տեղեկացրեց թիվ 24 ԸԸՀ նախագահ Վռամ Վանյանը:
Իսկ մինչ այդ այս պահին օրենքի պահանջով վիճակահանությամբ վերահաշվարկ է կատարվում է 24/8, 24/21 եւ 24/41 ընտրատեղամասերում:
Նույն օրենքի պահանջով՝ վերահաշվարկ են իրականացնում նաեւ թիվ 25/7, 25/12 եւ 25/31 տեղամասերում. «Օրենքի պահանջով վերահաշվարկ ենք իրականացնում հիմա: Իսկ ընտրական պրոցեսի հետ կապված վերահաշվարկի դիմում-բողոքներ չկան»,- ասաց թիվ 25 ԸԸՀ-ի քարտուղար Կարինե Մուրադյանը:
Կարդացեք նաև
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ