Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀՀ ՄԻՊ-ը Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ հանդիպմանը խոսել է ադրբեջանական զինծառայողների կողմից հայ ռազմագերիների  նկատմամբ իրականացված հանցագործությունների ու դրանք ծնող պատճառների մասին

Սեպտեմբեր 27,2022 15:51

Սեպտեմբերի 27-ին Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը Ստրասբուրգ կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ:

Հանդիպման ընթացքում Քրիստիննե Գրիգորյանը ներկայացրել է սեպտեմբերի 13-ից Հայաստանի վրա սկսված ադրբեջանական հարձակման հետևանքով քաղաքացիական բնակչությանն ու քաղաքացիական ենթակառուցվածքներին, շրջակա միջավայրին հասցված վնասների, միջազգային մարդու իրավունքներով և հումանիտար իրավունքով արգելված այլ արարքների վերաբերյալ փաստարկված տեղեկատվությունը։

Գրիգորյանը խոսել է ադրբեջանական զինծառայողների կողմից հայ ռազմագերիների ու զոհված զինծառայողների նկատմամբ իրականացված հանցագործությունների ու դրանք ծնող պատճառների՝ ադրբեջանական պետության կողմից վարվող էթնիկ հայատյացության համակարգային քաղաքականության մասին։

Նշված բոլոր փաստերն ամփոփվել են սեպտեմբերի 16-ին հրապարակված Մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցում, որը անձամբ փոխանցել է Գլխավոր քարտուղարին:

Պաշտպանը, ի թիվս այլ հարցերի, ներկայացրել է իր գործունեության առաջնահերթությունները, որի շրջանակում բարձր է գնահատել համագործակցությունն ինչպես ԵԽ երևանյան գրասենյակի, այնպես էլ` ԵԽ մասնագիտացված կառույցների և Գլխավոր քարտուղարի գրասենյակի հետ:

Գլխավոր քարտուղարը բարձր է գնահատել Պաշտպանի գործունեությունը, շնորհակալություն հայտնել արդյունավետ համագործակցության և զեկույցի համար: Գլխավոր քարտուղարը հստակ ընդգծել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերադարձնելու անհրաժեշտությունը և վերահաստատել իր հանձնառությունը՝ շարունակելու ջանքերն այս ուղղությամբ:

Գլխավոր քարտուղարն անդրադարձել է նաև Հայաստանի հետ իրականացվող ծրագրային ուղղություններին և ընդգծել շարունակական աջակցության տրամադրման ԵԽ պատրաստակամությունը, այդ թվում ԵԽ-Հայաստան ԳԾ-ի շրջանակներում:

Մարիա Պեյչինովիչ Բուրիչը ընդգծել է Մարդու իրավունքների պաշտպանի մանդատի իրականացմանն իր աջակցությունը:

Կողմերը պայմանավորվել են շարունակել արդյունավետ և վստահելի փոխգործակցությունը:

Լուսանկարները՝ ԵԽ Գլխավոր քարտուղարի գրասենյակի

ՀՀ ՄԻՊ հանրային կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930