Սեպտեմբերի 27-ին Ստեփանակերտի Սբ. Հակոբ եկեղեցու բակից մեկնարկեց խաչերթ՝ Հայոց բանակի պահապան Աշոտ Երկաթ Սուրբ Խաչի առաջնորդությամբ դեպի հուշահամալիր` ի հիշատակ 44-օրյա պատերազմում նահատակված հերոսների:
Երթի մասնակիցներին իրենց ձեռքերում պահել էին 44-օրյա պատերազմում զոհված տղաների լուսանկարները:
ՀԱԵ Արցախի թեմի փոխառաջնորդ Տեր Սահակ վարդապետ Շաքարյանը խաչերթի մեկնարկից առաջ դիմելով հավաքվածներին կոչ արեց չշտապել քայլերի մեջ, լինել հավասարակշռված ու փորձել ազգային ներուժը ՝ խաչի օգնությամբ ի սպաս դնել երկրի եւ յուրաքանչյուրի վերածննդին:
Խաչերթի մասնակիցները ի թիվս այլնի` վանկարկում էին «Փառք, մեր հերոս բանակին», «Մենք միասին ենք»: Սեպտեմբերի 27-ին ժամը 11-ին հայտարարվել էր նաեւ լռության րոպե:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Գլխավոր լուսանկարը` Արցախպրեսի