Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՔՊ-ի վստահված անձինք վերահաշվարկ են պահանջել Բերդում

Սեպտեմբեր 27,2022 13:52

Տավուշի մարզի Բերդ համայնքում 2022 թվականի սեպտեմբերի 25-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի դիմումներ են ներկայացվել թիվ 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում։ Այդ մասին Aravot.am–ի հետ զրույցում նշեց թիվ 38 ընտրատարածքային հանձնաժողովի նախագահ Աիդա Սարգսյանը։

«Թվով 6 ընտրատեղամասերի վերահաշվարկի դիմումներ են ներկայացրել ՔՊ-ի վստահված անձիք, ևս 3 ընտրատեղամասի քվեների վերահաշվարկ կկատարվի վիճակահանությամբ՝ մեր կողմից»,- նշեց Սարգսյանը։

Հավելենք, որ վերահաշվարկների աշխատանքները բոլոր ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում կմեկնարկեն այսօր՝ 2022 թվականի սեպտեմբերի 27-ին, ժամը 14:00-ից:

Հիշեցնենք, որ ըստ ԿԸՀ-ի՝ Բերդ համայնքում կայացած ՏԻՄ ընտրություններում հաղթանակ է տարել Հարություն Մանուչարյանի գլխավորած «Զորավոր համայնք» դաշինքը՝ ստանալով 51,6% քվե։

ՍԵպտեմբերի 25-ին ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել, ըստ որի ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում՝ մեղադրանք է առաջադրվել ՀՀ Տավուշի մարզի Բերդի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին և նույն համայնքի Ներքին Կարմիրաղբյուր բնակավայրի վարչական ղեկավարին։ Վերջիններս մեղադրվում են «Ներքին Կարմիրաղբյուրի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին դաշինքում ընդգրկվելու և նույն դաշինքի օգտին քարոզչություն կատարել հարկադրելու մեջ։

Լիա ՃԱՂԱՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930