Լրահոս
Օրվա լրահոսը

Հեղափոխություն՝ տորթերի աշխարհում. ջերմություն ու սեր հաղորդող «Parizyan’s Jelly»-ի տորթերը նորանոր հաջողություններ են գրանցում

Սեպտեմբեր 27,2022 12:32

Երբ դանակը դանդաղ մոտեցնում ես սեղանի վրա դրված դոնդողյա տորթին ու սիրտ չես անում կտրել ավելի շուտ արվեստի գործ հիշեցնող այդ գեղեցկությունը, վախենում ես վնասել այն իդեալական համադրելի ներդաշնակությունը, որը կա ընտրված մրգերի, ծաղիկների ու ընդեղենի միջեւ, ուրեմն ձեր սեղանին «Parizyan’s Jelly»-ի հրաշագործների պատրաստած հերթական գլուխգործոցն է:

Թե ինչպես է հաջողվել այս կարճ ժամանակահատվածում գրավել այդքան սպառողների սիրտը, ունենալ տասնյակ հազարավոր հետեւորդներ սոցցանցերում ու իրագործել անգամ ամենաքմահաճ հաճախորդների քաղցր ցանկությունները՝ «Առավոտի» հետ զրույցում «Parizyan’s Jelly»-ի հիմնադիր Կարինե Հովեյանն այսպես պատասխանեց. «Մենք յուրաքանչուր տորթ պատրաստելիս մտածում ենք, որ այն ուտելու է մեր թոռնիկը, մեր երեխան ու ամեն տորթի մեջ ներդնում ենք նույն սերն ու ջերմությունը, ինչ ընտանիքի մայրը՝ զավակի համար պատրաստելիս»:

Կարինե Հովեյանը պատմեց, թե ինչպես է ձեւավորվել դոնդողյա տորթերի այս աշխարհը ու ինչպես է սովորական տնային տնտեսուհուց դարձել հաջողակ գործարար կին. «Դոնդողյա տորթ պատրաստելն իմ հոբբին էր: Սկզբում ընտանիքի, երեխաների, ընկերների համար էի պատրաստում: Հետո մեր հյուրերը, որոնք մեկ անգամ փորձում էին այդ տորթերից, այնպես հիացմունքով էին արձագանքում ու ոգեւորում, որ թվում էր՝ ինչ-որ անարդար բան ենք անում այն մարդկանց նկատմամբ, որոնք հնարավորություն չունեն մեզ հյուր գալ ու դրանք համտեսել: Տնային տնտեսուհու իմ հաջողությանը թեւ ու թիկունք դարձան երեխաներս ու ամուսինս՝ ստիպելով արտադրամաս բացել ու դոնդողյա տորթերի բիզնես հիմնադրել: Որքան էլ իմ տորթերը նրբահամ ու էլեգանտ են, «Parizyan’s Jelly» բրենդի անունը կապ չունի Փարիզի հետ, այն ամուսնուս ազգանվան պատվին է: Ես սկզբում դեմ էի բիզնեսին, որովհետեւ այդ ոլորտից հեռու եմ: Ինքնարժեք ու եկամուտ հաշվելը իմը չէ: Ես խնդրում էի, ասում էի՝ կլինի՞ շատ մատչելի վաճառենք, որովհետեւ մտածում էի ոչ թե եկամուտ ստանալու մասին, այլ ուզում էի, որ մարդիկ անպայման փորձեն, այն հասանելի լինի մեր հանրության բոլոր շերտերին: Արտադրամասը բացելու առաջին իսկ օրվանից շատ մեծ հաջողություններ ունեցա, մեծ քանակությամբ պատվերներ էին գալիս ու ես անգամ չէի հասցնում սպասարկել: Սկզբում միայնակ էի, օրը 5-6 տորթ էի պատրաստում, մի քանի ամիս անց ես արդեն աշխատակիցներ ունեի»:

Այս ընթացքում նվիրված աշխատանքի եւ բարեխիղճ աշխատաոճի շնորհիվ Կարինե Հովեյանը արժանացել է մի շարք մրցանակների ու պատվոգրերի՝ որպես ոլորտի առաջատար: 2021-ի հունիսի 27-ին փոքր ու միջին բիզնեսի բնագավառում «օրիգինալ եւ նրբաճաշակ խմորեղենի արտադրություն կազմակերպելու համար» նա ստացել է «Տարվա Հայուհի» պատվավոր մրցանակը, իսկ 2021-ի դեկտեմբերի 25-ին «Parizyans Jelly» բրենդը «Վստահելի արտադրող» անվանակարգում արժանացել է «Վստահության վարկանիշ» մրցանակին: 2022 թվականի մարտի 20-ին Հայաստանի սպառողների ասոցիացիայի կողմից ընկերությանը շնորհվել է «Սպառողի գոհունակություն» անվանական սերտիֆիկատը:

Հարցին՝ ինչո՞վ են տարբերվում այս տորթերը շուկայում առկա տորթերից՝ տիկին Հովեյանը պատասխանեց. «Չկա շուկայում նմանատիպ այլ տորթ, որովհետեւ բաղադրատոմսը տարբեր է, ես ինքս շատ փոփոխություններ եմ կատարել բաղադրատոմսում: Դրանք նման չեն նաեւ արտաքին տեսքով, գույնով, մոդելով, ամբողջությամբ էքսկլյուզիվ են: Ես միքսում եմ կաթնաշոռը, դոնդողը, միրգն ու ընդեղենը իրար հետ: Նորարարություններ եմ արել ու դոնդողի հետ համադրել առաջին հայացքից անհամադրելի բաղադրատարրեր: Ցավոք, չեմ հասցրել պատենտավորել իմ կողմից ստեղծած ընդեղենով տորթը եւ հիմա որոշ արտադրողներ գողացել են իմ հետաքրքիր գաղափարները, փորձում են կրկնօրինակել ձեւը, բայց ոչ մի կերպ չի ստացվի ստանալ նույն համն ու բովանդակությունը»:

«Parizyan’s Jelly»-ն դոնդողյա տորթերի միակ մասնագիտացված խանութն է, որը փորձաքննության է տվել արտադրանքը, այսինքն, այստեղ արտադրանքը լիցենզավորված է, և սպառողը կարող է վստահ լինել իր ընտրության հարցում: Բացի տարբերվող բաղադրությունից ու մի շարք գաղտնիքներից, «Parizyan’s Jelly»-ի տորթերը մի անբացատրելի հատկություն ունեն՝ դրանք ասես խոսող տորթեր լինեն, որոնք տրամադրություն ու էներգիա են հաղորդում սպառողին՝ օգնելով հաղթահարել սթրեսն ու հոգնածությունը:

Ի դեպ, ժելատինը առհասարակ շատ օգտակար հատկություններ ունի: Հայտնի է, որ այն կենդանական ծագման սպիտակուցների խառնուրդ է, որը պարունակում է 18 տեսակի ամինաթթու: Դրանք լավացնում են օրգանիզմում նյութափոխանակությունը, ամրացնում սրտամկանը, էներգիա տալիս կենտրոնական նյարդային համակարգին ու գլխուղեղին: Բացի այդ, լավացնում են նաեւ հոդերի շարժունակությունը, օգնում օրգանիզմից դուրս բերել կուտակված տոքսինները, օգնում լյարդի նորմալ աշխատանքին, կարգավորում քունը: Ուշագրավ է, որ ժելատինը նաեւ կերատին է պարունակում, դրա համար այն ամրացնում է եղունգներն ու մազերը, լավացնում է մաշկի որակը, երիտասարդացնում: Ու պատահական չէ, որ այն լայնորեն կիրառվում է էսթետիկ բժշկության մեջ:

«Parizyan’s Jelly»-ի արտադրանքում խմորը բացառվում է, ամեն ինչ դիետիկ է եւ առողջարար: Այստեղ մտածել են անգամ դիաբետիկների մասին եւ պատրաստում են տորթեր՝ նաեւ շաքարի փոխարինիչով:

Եթե սովորական դոնդողով տորթերի դեպքում չես կարող մոմեր ու սալյուտներ տեղադրել, որովհետեւ շուտ հալչում են ու որպես ծննդյան տորթ օգտագործելը հարմար չէ, ապա «Parizyan’s Jelly»-ի դեպքում անհնարը դարձել է հնարավոր. «Մենք աշխատում ենք բարձրորակ հումքով, օգտագործում ենք ֆրանսիական, իտալական սերուցք, իտալական շոկոլադ: Դեպքեր են եղել, երբ սպառողները մեր տորթերը ինքնաթիռով տեղափոխել են Սանկտ Պետերբուրգ, Մոսկվա, Ֆրանսիա ու դրանք անվնաս տեղ են հասցրել: Մեր տորթերի համբավը հասել է նաեւ այլ երկրներ, փորձում են ու ասում՝ նմանատիպ համովություն մենք դեռ չենք կերել»,- ասաց Կարինե Հովեյանը:

«Parizyan’s Jelly»-ի դոնդողյա հրաշքնեըը սուպերմարկետներում, այլ խանութներում չեն վաճառվում, դրանք սպառողները կարող են գտնել միայն «Parizyan’s jelly» խանութ-սրահում՝ Մամիկոնյանց 58 հասցեում, եւ ինստագրամյան, ֆեյսբուքյան էջերով պատվերների միջոցով: Կարինե Հովեյանն անձամբ է պահում սպառողի հետ հետադարձ կապը, լսում արձագանքներն ու առաջարկությունները, որոնք մոտիվացիա են տալիս՝ անընդհատ զարգանալու ու նորամուծություններ անելու. «Շատ եմ սիրում մեր հաճախորդների բանակը: Ես հաճախորդ ունեմ, որ շաբաթական 4 տորթ պատվիրում է, հաճախորդ ունեմ՝ օրը 2 անգամ է պատվիրում, ասում է՝ 10 հոգանոց տորթը կտրել ենք, երկուսով կերել, այնքան համով էր: Մեզ համար դա լավագույն գնահատականն է: Մեր ամեն տորթը պետք է ընտանիքին տա ջերմություն ու ուրախություն, զույգերին՝ սեր, մեծահասակներին՝ խաղաղություն ու գոհունակություն: Մեր կարգախոսն ու նպատակն այն է, որ «Parizyan’s Jelly» ուտելուց հետո մեր հաճախորդները ոչ թե դժգոհեն մեզնից, այլ օրհնեն մեր անունը ու ի սրտե հաջողություն մաղթեն մեր բռնած գործին»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930