Լրահոս
Օրվա լրահոսը

Հայատյացության հովանավորության համար ադրբեջանական իշխանությունները, այդ հանցանքները կատարողները պետք է ենթարկվեն պատասխանատվության: Առանց դրա իրական խաղաղություն հնարավոր չէ հաստատել. Արման Թաթոյան

Սեպտեմբեր 27,2022 12:12

2020թ. սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը սանձազերծեց արցախյան 44-օրյա արյունալի պատերազմը` թուրքական զինված ուժերի, ինչպես նաև վարձկան ահաբեկիչների ու ջիհադիստների անմիջական մասնակցությամբ:

Այս պատերազմն առաջինից մինչև վերջին պահն ընթացավ Արցախի խաղաղ բնակավայրերի զանգվածային ավերումներով, Հայաստանի նկատմամբ հարձակումներով, այն պատճառ դարձավ տասնյակ հազարավոր տեղահանվածների ու մարդկային ճակատագրերի խեղումների, հազարավոր զոհերի, այդ թվում` սպանվեցին խաղաղ բնակիչներ, բազմաթիվ խոշտանգումների, տանջանքների ու այլ վայրագությունների:

Ցավոք, պատերազմից հետո այս արհավիրքի վտանգը սաստկացել է, քանի որ չի վերացել մեր Հայրենիքը ոչնչացնելու ադրբեջանական-թուրքական նպատակը: Դա ապացուցվեց 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի նկատմամբ նոր հարձակումներով ու պատերազմական նոր հանցանքներով:

Բայց հանուն այս կենսական վտանգների դեմ պայքարի, հանուն մեր սեփական իրավունքների ու մեր Հայրենիքի՝ պետք է լինենք համերաշխ առավել, քան երբևէ և վերացնենք պառակտումը:

Չպետք է թույլ տանք, որ այս դժվար օրերը մեր մեջ սերմանեն անճարության ու պայքարի անկարողության կործանարար զգացումը:

Պետք է մեր խոսքով ու գործով արժանի լինենք Հայրենիքին, մեր արժանապատվության ու ամեն օրվա համար կյանքը զոհած հերոսների հիշատակին:

Հրեշավոր պատերազմական հանցանքների, հայատյացության հովանավորության համար ադրբեջանական իշխանությունները, այդ հանցանքները կատարողները պետք է ենթարկվեն պատասխանատվության: Առանց դրա իրական խաղաղություն հնարավոր չէ հաստատել: Ադրբեջանական բարձրագույն իշխանությունն ինքն է հպարտանում, որ հայերի նկատմամբ ատելությամբ լցված սերունդներ են մեծացնում:

Հավերժ փառք նրանց, ովքեր ընկան հանուն Հայրենիքի՝ խաղաղ ու զարգացող երկիր, ամուր պետականություն ունենալու երազանքով:

Արման ԹԱԹՈՅԱՆ

Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930