Լրահոս
Օրվա լրահոսը

Վաղուց պետք է Հայաստանի կողմից ճանաչվեր Արցախը. «ո՞վ է մեղավոր» հարցադրումը շղարշել է «ինչո՞ւ այդպես ստացվեց» հարցադրմանը. «Հայացք Երեւանից»

Սեպտեմբեր 27,2022 11:35

Մեղավոր են շատերը՝ թե՛ նախկիններն ու ներկաները, թե՛ իրենց քաղաքական գործիչ համարողներն ու պատվերով «խաղաղություն» քարոզողները, թե՛ բարձրաստիճան զինվորականությունն ու «քաղաքացիական հասարակություն» կոչվող գորշությունը: Բոլոր մեղավոր փնտրողները սլաքներն իրենց վրայից մյուսի կողմն են ուղղում, եւ մեղավորի փնտրտուքը չի տալիս գլխավոր հարցի պատասխանը՝ «ինչո՞ւ այդպես ստացվեց»: Այսինքն՝ չպարզաբանված է մնում այն պահը, թե ինչն է սխալ արվել՝ առանց որի ապագայի հույս չի կարող լինել:

Պնդումը, թե 30 տարվա ընթացքում անհնար էր ճանաչել Արցախի անկախությունը, բացահայտ սուտ է։ Ե՛վ կոսովյան ե՛ւ կիպրոսյան, ե՛ւ Հարավային Օսիայի ու Աբխազիայի նախադեպերով՝ մենք տեսնում ենք, որ դա հնարավոր էր, եւ վաղուց պետք է Հայաստանի կողմից ճանաչվեր Արցախը: Այդ դեպքում հակամարտությունն այլ երանգ կստանար՝ հարցը կքննարկվեր այլ հարթությունում եւ այլ հարթակներում։

Էլ ավելի մեծ սխալ էր այն, որ Արցախի հարցը եւ դրա հետ կապված՝ Սյունիքի ճակատագիրը դիտարկվում էր բացառապես հայ-ադրբեջանական հարաբերությունների համատեքստում՝ այն դեպքում, երբ դա կախված է ավելի ազդեցիկ խաղացողների ուժերի հավասարակշռությունից։ Նույն Կոսովոյի, Հարավային Օսիայի եւ Աբխազիայի նախադեպերը ցույց են տալիս, որ շահագրգռված կողմերն անհրաժեշտության դեպքում ճանաչում են այս կամ այն կազմավորման անկախությունը՝ ելնելով իրենց շահերից, այդ թվում նաեւ անվտանգության գոտիների ստեղծման ու պահպանման նպատակով։

Այսօր մենք տեսնում ենք, որ խնդիրը ոչ թե Արցախն է, այլ, առաջին հերթին, Սյունիքը, որը աշխարհաքաղաքական մեծ նշանակություն ունի եւ կապված է Արեւելք-Արեւմուտք, Հյուսիս-Հարավ ճանապարհների հետ, իսկ նման ճանապարհներն աշխարհաքաղաքական դասավորության վրա ազդող գործոններ են:

Հոդվածն ամբողջությամբ՝ Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) ACNIS reView Հայացք Երեւանից կայքէջի acnis.am  2022թ.-ի 33-րդ համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930