Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Պետք է իմ անձն ավելի քիչ սիրեմ, քան հայրենիքը: Այսպիսի ղեկավարներ են մեզ պետք». Դավիթ Մկր Սարգսյան. «Փաստ»

Սեպտեմբեր 27,2022 10:40

«Եկել եմ եզրակացության, որ ժողովրդավարության քողի տակ գործում են հատուկ ծառայություններ, բռնապետական կրքեր, աշխարհակալական նկրտումներ, որոնք չեզոքացնում են միջազգայնորեն ընդունված մարդասիրական, հումանիտար մոտեցումները: Կարծես թե Հայաստանը վերածվել է փորձադաշտի, որտեղ կարող են մարդասիրական հայտնի ճշմարտությունները չգործել, այնպիսիք, ինչպիսիք են մարդու իրավունքները, ազգերի ինքնորոշումը և այլն: Սիրում ենք անընդհատ ասել՝ «արդարությունը հիվանդանում է, բայց չի մեռնում»: Բայց այդ արդարությունը ո՞րն էր: Արդյո՞ք ծնվել է այդ արդարությունը, որ չհիվանդանա, չմեռնի կամ առողջանա: Պարզվում է, որ «արդարությունը սրի ծայրին է», ինչպես Դերենիկ Դեմիրճյանն է «Վարդանանքում» նկարագրում՝ «որտեղ սուրս խփեցի, այդտեղ արդար եմ»: Այսինքն, խելքը, բանականությունը, գաղափարական մոտեցումները տեղը զիջում են ուժին, գռեհիկ ձևով կիրառվող բռնությանը, և հաղթում է նա, ով, ժողովրդական լեզվով ասած, «զոռբա» է»,-«Փաստի» հետ զրույցում ասում է գրող, հրապարակախոս Դավիթ Մկր Սարգսյանը, ում հետ պարբերաբար զրույցներ ենք ունենում հասարակական տրամադրությունների, ստեղծված իրավիճակից ելքերի մասին:

Ընդգծում է՝ պետք է շտկենք մեր ողնաշարը, հակառակ դեպքում՝ վտանգում ենք մեր գոյությունը. «Արդեն պետք է լուծենք լինել-չլինելու խնդիր: Այդքան ցած ենք գլորվել, որ պետք է մտածենք՝ կարո՞ղ ենք որպես ազգ ու պետություն, որպես ինքնություն՝ պահպանել մեր ավանդականը, մեր դիմագիծը: Պետք է ուժեղանալ՝ բոլոր առումներով, հակառակ դեպքում մեզ հետ ճորտի պես կվարվեն: Բայց ամենակարևորը՝ պետք է իմ անձն ավելի քիչ սիրեմ, քան իմ հայրենիքը: Այսպիսի ղեկավարներ են մեզ պետք, որոնք անձնազոհ են, մահապարտ, ժողովրդի առաջին շարքերում են, ոչ թե «դաբաղանի եզների» նման վերցնում են հայ կնոջը և տանում, շպրտում ասֆալտի վրա: Սա հա՞յ է, հայ չի: Ինչո՞ւ խաթարվեց ու այլասերվեց մեր ազգային արժեհամակարգը»,-ասում է հրապարակախոսը:

Լուսինե
ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930