Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը իրարամերժ հայտարարություններ է արել՝ մե՛կ ասելով, թե կարող էր կանխել պատերազմը, մե՛կ ասելով, թե դա հնարավոր չէր. «Ժողովուրդ»

Սեպտեմբեր 27,2022 10:12

Այսօր լրանում է 44-օրյա պատերազմի երկրորդ տարին: Այս երկու տարվա ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արցախյան հարցի, հետո արդեն՝ 44-օրյա պատերազմի մասին խիստ հակասական հայտարարություններ է արել ու խաբել ժողովրդին՝ մե՛կ ասելով, թե կարող էր կանխել պատերազմը, մե՛կ ասելով, թե դա հնարավոր չէր:

«Կարող էինք կանխել պատերազմը, որի արդյունքում կունենայինք նույն վիճակը, իհարկե՝ առանց զոհերի». սա նրա՝ 2022 թվականի ապրիլի 13-ին արած հայտարարությունն է, ինչից հետո՝ ուղիղ մեկ օր անց, ՀՀ վարչապետը կրկին հակադարձեց իրեն՝ ասելով թե՝ պատերազմն իրականում կանգնեցնել կամ կանխել հնարավոր չէր, քանի որ «պատերազմը Շուշիի համար էր»։ Իսկ, ահա, երբ նա նոր էր դարձել վարչապետ, խրոխտ հայտարարում էր, թե առանց ժողովրդի համաձայնության, որեւէ թուղթ չի ստորագրի:

Մեկ այլ հանգամանք եւս. 2020-ի դեկտեմբերի 28-ին նա, հարցազրույցներից մեկում անդրադառնալով Զանգելանի ու Կուբաթլուի շրջաններին, նշում է. «Քանի որ նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրման պահին Կուբաթլուի եւ Զանգելանի շրջանների 90 եւ ավելի տոկոսը, ցավոք սրտի, եղել է արդեն Ադրբեջանի վերահսկողության ներքո, եղել է բանավոր պայմանավորվածություն, որ այդտեղ մենք պետք է սահմանային կետերի՝ ոչ թե սահմանի, այլ որոշակի կետերի ճշգրտում իրականացնենք»:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930