Pink Floyd խմբի երաժիշտներից Ռոջեր Ուոթերսը բաց նամակ է գրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, որը հրապարակել է ֆեյսբուքյան իր էջում:
Ես մեկնաբանություններ էի կարդում սոցցանցերում, որտեղ հարցնում էին՝ ինչու եմ նամակ գրել տիկին Օլենա Զելենսկային, բայց ոչ պարոն Վլադիմիր Պուտինին: Շատ լավ հարց է, ուրախ եմ, որ հարցրիք, ահա այն:
Ռոջեր Ուոթերսի բաց նամակը Վլադիմիր Պուտինին.
Հարգելի նախագահ Պուտին, քանի որ այս տարվա փետրվարի 24-ին Ռուսաստանի Դաշնությունը ներխուժեց Ուկրաինա, ես փորձել եմ օգտագործել իմ փոքր ազդեցությունը՝ խրախուսելու հրադադարը և դիվանագիտական կարգավորումը, որը կբավարարի ինչպես Ուկրաինայի, այնպես էլ Ռուսաստանի Դաշնության անվտանգության կարիքները: Այդ նպատակով երկու բաց նամակ եմ գրել Ուկրաինայի նախագահի կնոջը՝ տիկին Օլենա Զելենսկային։ Այդ նամակները հեշտությամբ կգտնեք համացանցում:
Կարդացեք նաև
Ինձ գնալով ավելի շատ են խնդրում գրել Ձեզ ևս, այնպես որ, ահա: Նախ, կուզեի՞ք, որ այս պատերազմն ավարտվի։ Եթե պատասխանեիք և ասեիք՝ «Այո, իհարկե», դա անմիջապես կհեշտացներ գործը: Եթե նաև ասեիք, որ «Ռուսաստանի Դաշնությունը Ղրիմի, Դոնեցկի և Լուհանսկի ռուսալեզու բնակչության անվտանգությունից բացի՝ այլ տարածքային շահ չունի», դա էլ կօգներ։ Ես սա ասում եմ, որովհետև ես գիտեմ որոշ մարդկանց, ովքեր կարծում են, որ դուք ցանկանում եք գրավել ամբողջ Եվրոպան՝ սկսած Լեհաստանից և Բալթյան մնացած երկրներից: Եթե այդպես է, ես քո…, ու նաև մենք բոլորս կարող էինք դադարեցնել միջուկային հուսահատ և վտանգավոր խաղը, որի հետ, թվում է, Ատլանտյան օվկիանոսի երկու կողմերում գտնվող բազեներն այնքան հաշտ են, և դա անում են: Հա, պարզապես պայթեցրեք իրար և փշուր-փշուր արեք ամբողջ աշխարհը:
Բանն այն է, որ ես ունեմ երեխաներ և թոռներ, ինչպես որ իմ եղբայրների և քույրերի մեծ մասն ամբողջ աշխարհում, և մեզանից ոչ մեկին դուր չէր գա այդ արդյունքը: Այնպես որ, խնդրում եմ, պարո՛ն Պուտին, ուրախացրեք ինձ և տվեք մեզ այդ հավաստիացումը:
Լավ վերադառնանք քննարկմանը. եթե ես ճիշտ եմ կարդացել Ձեր նախորդ ելույթները, Դուք ցանկանայիք պայմանավորվել հարևան ինքնիշխան Ուկրաինայի համար չեզոքության շուրջ, այդպե՞ս է: Եթե ենթադրենք, որ նման խաղաղության շուրջ կարելի է բանակցել, այն պետք է ներառի բացարձակապես պարտադիր համաձայնագիր՝ երբևէ որևէ երկիր այլևս չներխուժել: Գիտեմ, գիտեմ, ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ն հանգիստ ներխուժում են այլ ինքնիշխան երկրներ կամ մի քանի բարել նավթի համար, բայց դա չի նշանակում, որ դուք էլ պետք է անեք. ձեր ներխուժումն Ուկրաինա ինձ զարմացրեց. դա զզվելի ագրեսիվ պատերազմ է՝ անկախ նրանից՝ հրահրված է, թե ոչ:
Երբ տիկին Զելենսկան պատասխանեց ինձ Twitter-ում, ես շատ զարմացա և մեծապես հուզվեցի, եթե Դուք պատասխանեք ինձ, ես մեծապես կհարգեմ ձեզ դրա համար և դա կընդունեմ որպես արժանապատիվ քայլ՝ ճիշտ ուղղությամբ դեպի կայուն խաղաղություն:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ