Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյան. «Օգտակար չենք համարում նախագահների հանդիպման ընթացքում եղած ընթացիկ քննարկումների մասնակի հանրայնացումը»

Սեպտեմբեր 27,2022 01:08

Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Լեւոն Տեր-Պետրոսյանի հարցազրույցի հետքերով՝

Օգտակար չենք համարում նախագահների հանդիպման ընթացքում եղած ընթացիկ քննարկումների մասնակի հանրայնացումը։

Երեք նախագահների մոտեցումների եւ գնահատականների միջեւ առկա տարբերությունները հայտնի եւ կանխատեսելի էին նաեւ մինչեւ հանդիպում, բայց դա չի խանգարել գործընթացի մեկնարկին։

Երկրի օրհասական վիճակը թելադրում է ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքերի առավել արդյունավետ կոնսենսուսային տարբերակի որոնում։

Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ որեւէ միասնություն ձեւավորվել չի կարող, քանզի ի թիվս այլ հանգամանքների, իր հաղորդած տեղեկության հավաստիությունը կասկածի տակ դրեց անգամ հենց ինքը՝ առաջին նախագահը։

Հայ ժողովրդի մոտ Վեհափառի հովանու ներքո եռանախագահության հավաքից ձեւավորված սպասումներն ու ակնկալիքները որեւէ կոշտ անձնական դիրքորոշման կամ անզուսպ ամբիցիայի պատճառով հօդս ցնդեցնելը թե ընթացիկ իրավիճակից ելնելով, թե պատմական տեսանկյունից լինելու է աններելի քայլ։

P.S. Ի դեպ, Ճապոնիայի մասին։ Ճապոնիան 1945 թվականին ստորագրել է կապիտուլյացիոն ակտը, սակայն առ այսօր, 77 տարի անց խաղաղության պայմանագիր Ռուսաստանի հետ չի ստորագրել եւ չի հրաժարվել Հարավային Կուրիլներից»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930