Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ոչ մի ՔՊ-ական իրավունք չունի գալ Եռաբլուր։ Հերթապահելու ենք, որ թույլ չտանք մոտենալ մեր երեխաների շիրիմներին»․ Արա Ռոստոմյան

Սեպտեմբեր 27,2022 00:58

«Այսօր ամբողջ գիշեր, վաղը մնալու ենք այստեղ, որ դիմավորենք բոլոր մեր հայրենակիցներին, որոնք ուզում են մեր վիշտը կիսել։ Այն չարիքները, որոնք մեր տղաների զոհվելու պատճառն են, մենք իրենց չենք սպասում։ Սա գերեզման չէ, որ իրենք դարձրել են, սա հավերժների, հերոսների պանթեոն է, և հայությանն առաջ տանող ուժն այստեղ է: Եվ որ ասել ենք՝ ազատագրումը սկսվելու է Եռաբլուրից, այսօր մարդկանց հոսքը տեսնելով, վստահ եմ, որ իրոք ազատագրումը սկսվել է»,-քիչ առաջ Եռաբլուրում հայտարարեց 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Հակոբ Ռոստոմյանի հայրը՝ Արա Ռոստոմյանը։

Սեպտեմբերի 27-ին 44-օրյա պատերազմի երկրորդ տարելիցն է։ Զոհված զինծառայողների ծնողներն այս գիշեր և վաղը հերթապահելու են Եռաբլուրում, որ թույլ չտան իշխանության ներկայացուցիչներին մոտենալ զոհված հերոսների շիրիմներին։ Արա Ռոստոմյանն ասաց՝ թեև հայտարարել են, որ վաղը կառավարության անդամները չեն այցելելու Եռաբլուր, սակայն դա իրենց համար բավարար չէ․ հերթապահելու են, որ նրանց մուտքը արգելեն Եռաբլուր։

Հիշեցնենք՝ օրեր առաջ զոհված զինծառայողների ծնողները կոչով էին հանդես եկել՝ ՀՀ քաղաքացիներին հորդորելով սեպտեմբերի 26-ին՝ ժամը 23։00-ից գալ Եռաբլուր, որ ծնողների հետ միասին թույլ չտան իշխող ուժի ներկայացուցիչներին մուտք գործել Եռաբլուր։ Այս պահին Եռաբլուրում են զոհված զինծառայողների հարազատներ, հարյուրավոր քաղաքացիներ, ՀՀ ԱԺ պատգամավորներ, քաղաքական գործիչներ։ Այստեղ են նաև ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներ Հայկ Մամիջանյանը, Տիգրան Աբրահամյանը, Տարոն Մարգարյանը, Աննա Մկրտչյանը։

Արա Ռոստոմյանն ասաց․ «Մենք թույլ չենք տա, որ ՔՊ-ականները մոտենան մեր երեխաների շիրիմներին։ Չենք ընդունում։ Համարում ենք, որ իրենք են սպանել մեր երեխաներին, ուստի ոչ մի ՔՊ-ական իրավունք չունի գալ Եռաբլուր։ Հերթապահելու ենք, որ թույլ չտանք սեպտեմբերի 27-ին որևէ իշխանավոր այստեղ գա․․․ մեր տղաների շնորհիվ է, որ այսօր դեռ Հայաստանը կա, և հուսով ենք նաև, որ իրենց օգնությամբ ամբողջ Արցախը կկարողանանք հետ բերել»։

Բուդապեշտում գազանաբար սպանված ՀՀ զինված ուժերի սպա Գուրգեն Մարգարյանի ծննդյան օրն է այսօր։ Ուստի, նրա շիրիմին հարգանքի տուրք մատուցեցին քաղաքացիները։ Գուրգեն Մարգարյանի շիրիմի մոտ Արա Ռոստոմյանը հայտարարեց․ «Կուզեմ, որ այսօրվա իշխանությունները հերոս Գուրգեն Մարգարյանի այս նկարը լավ տեսնեն ու զգան, որ վայրագների հետ չի կարելի խաղաղություն։ Քանի դատապարտված չէ մեր կողմից վերջնականապես այդ չարիքն ու ոճրագործությունը, մենք չենք կարող խաղաղ ապրել ադրբեջանցիների հետ։ Մենք այնքան կհզորանանք, որ կարողանալու ենք մեր վրեժը լուծելով՝ ինքներս պարտադրենք խաղաղություն»։

Հադրութի շրջանի Տող գյուղից զոհված Ժորա Սահակյանի մայրը, հիշելով որդու մահը, պատմեց․ «Ժորայի վերջին զանգը հոկտեմբերի 30-ին էր։ Տրամադրությունը լավ էր։ Ասում էր կռիվ է մամ, կռիվ ենք անում։ Այս հեռախոսն է միակ հուշը մնացել իրենից։ Այգում աշխատում էր, մեր գյուղում խաղողի այգի կար, գնում էր՝ օրը հինգ մանեթ աշխատում էր, ասում էր՝ աշխատում եմ, մի հատ ինձ հեռախոս առնեմ, առավ, մեկ ամիս օգտագործեց ու գնաց բանակ։ Միշտ, որ գնում էինք, տանում էի հետս, մտնում էր ինտերնետ, նայում էր։ Ասաց՝ սա թող մնա մոտդ, մա՛մ, ես էլ սրբի նման պահում եմ։ Այստեղ ծնողներ կան, որ ասում են՝ էրեխու սենյակը կա։ Ես էլ կողքից ասում եմ՝ իմ էրեխուց ոչ մի բան չկա։ Սաղ մնաց գյուղում՝ էրեխուս շորերը, սենյակը, ոչ մի հուշ չունեմ էրեխուցս․․․»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930