«Ընտրել ենք, երկու ձեռքով ընտրել եմ, ընտրել ենք՝ ամբողջ ընտանիքով… Չգիտեմ… որ թենց խոսում են՝ մի քիչ հիասթափվում եմ. չգիտեմ՝ մեղավոր ա, անմեղ ա, ի՞նչ ա, էս պահին չեմ կարա ոչ մի բան ասեմ: Դա մի քիչ քաղաքական հարց ա՝ չեմ ուզում ընդլայնվեմ»,- Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի, Կուրթան վարչական շրջանի բնակիչ Հեղինե Դարբինյանն է ասում՝ պատասխանելով իշխանությունների նկատմամբ վստահության անկման մասին հարցիս:
Շարունակում եմ՝ ընդդիմադիրները Երեւանում ցույցեր էին անում, ասում էին, որ այս իշխանությունն է պատերազմը բերում, նրա փոխվելուց հետո հնարավոր է…
«Չենք կարա ասենք, դա արդեն… անձամբ իմ խելքի բանը չի, չգիտեմ»,-հարցս ընդհատում է տիկին Հեղինեն՝ հավելելով, որ հիմա իրենք ամենից շատ միայն խաղաղություն են ուզում:
Կարդացեք նաև
«Հիասթափված են, աշխուժություն չկա, առաջվա շարժը չկա: Հիմի ընտրություն ա՝ կան, ուրիշ օր գաք՝ հատ ու կենտ մարդիկ կտեսնեք»,- արդեն ընթացող ավագանու ընտրությունների մասին է խոսում զրուցակիցս ու նորից, սահուն անցնում ամենաօրակարգային՝ խաղաղության թեմային. «Մի տղա ունեմ, վիրավորվեց բանակում, հիմա էլ թոռնիկներ ունեմ գնացող. չգիտեմ՝ ո՞վ կընտրվի, ո՞վ կլինի, միայն խաղաղություն լինի աշխարհում»:
Նաեւ ՌԴ-ում, մասնակի զորահավաքի արդյունքում մարդկանց փախչելուց է տեղյակ տիկին Հեղինեն: Այդ խառն իրավիճակով էլ է անհանգիստ. գյուղից արտագնա աշխատանքի մեկնածներ շատ ունեն: Հարցին՝ շա՞տ մարդ է ցանկանում գալ, հարցով է պատասխանում. Մի տղա ունեմ, վիրավորվեց բանակում, հիմա էլ թոռնիկներ ունեմ գնացող. «Որ ուզում են՝ ի՞նչ. հենա Լարսում կանգնած են»:
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ