Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվել են ՀՀ սահմանների նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակում նախարարությունների կողմից տարվող աշխատանքները

Սեպտեմբեր 26,2022 21:03

ԱՍՀ և ՏԿԵ նախարարները հանդիպում են ունեցել միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր հանդիպում են ունեցել Հայաստանում գործունեություն իրականացնող միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետության սահմանների նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակում նախարարությունների կողմից տարվող աշխատանքներին, այդ թվում՝ տեղահանված քաղաքացիներին սոցիալական աջակցության տրամադրմանը, «Առաջնային կարիքի հաշվառման» և «Սոցիալական աջակցության ծառայությունների քարտեզ» հարթակների գործարկմանը, միջազգային գործընկերների հետ համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր։

Նարեկ Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել վերջիններիս՝ հատկապես ճգնաժամային իրավիճակներում ՀՀ կառավարության կողքին լինելու և անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու համար։

«Գործընկեր գերատեսչությունների և միջազգային կազմակերպությունների հետ աշխատանքը կարող ենք կազմակերպել երեք ուղղությամբ՝ ՏԿԵ նախարարության հետ համատեղ ծրագրերի իրականացում՝ ուղղված խոցելի համայնքներին և Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով ճգնաժամային իրավիճակում հայտնված մարզերին, երկրորդ՝ միջազգային գործընկերների ներգրավում՝ պետական գործող ծրագրերում և երրորդ՝ տեղահանվածներին աջակցության տրամադրում՝ ըստ առաջնահերթությունների»,- մանրամասնել է ԱՍՀ նախարարը։

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը ևս ընդգծել է համատեղ իրականացվող ծրագրերի արդյունավետության դերը և հավելել․ «Նախարարությունները, մարզպետարանների և համայնքների հետ համագործակցությամբ, շարունակում են անհրաժեշտ աշխատանքներ իրականացնել՝ առկա խնդիրների վերհանման և նպատակաուղղված, թիրախային լուծումներ տալու ուղղությամբ։ Տեղահանվածներին առնչվող հրատապ հարցերից բացի, կան նաև երկարաժամկետ լուծում պահանջող խնդիրներ, որոնց ուղղությամբ ևս քայլեր են ձեռնարկվում»։

Հանդիպումը շարունակվել է հարցուպատասխանի ձևաչափով, որի ընթացքում քննարկվել են միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների առաջարկները, նրանց կողմից արձանագրված խնդիրները, համագործակցության տարբերակները։ Վերջիններս պատրաստակամություն են հայտնել՝ ներդնել ռեսուրսներ և ջանքեր՝ ըստ անհրաժեշտության թիրախային ու հասցեական աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ։

 

ՀՀ ԱՍՀՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930