Լրահոս
Օրվա լրահոսը

«Ապրելու երկիր» կուսակցության ունեցած նման հաջողությունը  քաղաքական պայքարում  օգտագործվող  սկզբունքային նոր մոտեցման և գործելաոճի շնորհիվ է

Սեպտեմբեր 26,2022 18:45

«Ապրելու երկիր» կուսակցության հայտարարությունը՝ սեպտեմբերի 25-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքների վերաբերյալ

 

Սեպտեմբերի 25-ին Ալավերդի, Գյուլագարակ, Լոռի Բերդ, Չարենցավան, Թալին, Սիսիան համայնքներում տեղի ունեցած ավագանու ընտրություններում «Ապրելու երկիր» կուսակցությունը բոլոր համայնքներում ներկայացված է լինելու ավագանու կազմերում՝ նախնական տվյալներով արձանագրելով հետևյալ արդյունքները՝

Գյուլագարակ-49%

Ալավերդի-48%

Լոռի Բերդ-28%

Սիսիան-20%

Չարենցավան-7%

Թալին-7%

Ալավերդի համայնքում «Ապրելու երկիր» կուսակցությունը տարել է հաղթանակ՝ ակնկալելով ստանձնել համայնքի կառավարումը։

Շնորհակալություն ենք հայտնում մեր օգտին քվեարկած քաղաքացիներին։ Վստահեցնում ենք, որ մեր աշխատանքով լինելու ենք պատասխանատու այդ համայնքներում ծառայել համայնքի բնակիչների շահերին և համայնքների զարգացմանը։

Միևնույն ժամանակ, հարկ է արձանագրել, որ գրեթե բոլոր համայնքներում իշխանության տարբեր ներկայացուցիչների կողմից տեղի են ունեցել վարչական ռեսուրսի չարաշահման բազմաթիվ դեպքեր՝ սպառնալիքներ, աշխատանքից ազատում, տարատեսակ արտոնությունների և աջակցությունների տրամադրում և այլն, իսկ իշխանության ցուցակներում նախկին իշխանության կարկառուն ներկայացուցիչների ներգրավումը և «տեղական հեղինակությունների» մասնակցությունը քարոզչությանը և բուն ընտրության օրվա գործընթացին հիշեցնում էին հին ու բարի ժամանակները՝ հերթական ծառայությունը հերթական իշխանությանը։

Սիսիան համայնքում համայնքի ղեկավարը ընտրվելու է ավագանու անդամների կողմից, որի վերաբերյալ կուսակցությունը իր դիրքորոշումը կհայտնի լրացուցիչ՝  նպատակ ունենալով ստանձնել համայնքի կառավարումը։

Ամփոփելով ՏԻՄ ընտրությունները՝ «Ապրելու երկիր» կուսակցությունն իր գործունեության կարճ ժամանակահատվածի համար դրական է գնահատում արձանագրված արդյունքները, ստանալով ավելի քան 13,000 ձայն (ընտրությունների մասնակիցների 23%)՝ ներկայացված լինելով 6 համայնքներում 32 ավագանու անդամներով։ Այս արդյունքը ավելի քան երկու անգամ գերազանցում է կուսակցության նախորդ տարվա արձանագրած ցուցանիշները։

Ստացած ձայների և ավագանու անդամների թվով՝ «Ապրելու երկիր» կուսակցությունը, ինչպես նախորդ տարի, այս անգամ ևս,  արձանագրել է լավագույն արդյունքը իշխող կուսակցությունից հետո։

«Ապրելու երկիր» կուսակցության ունեցած նման հաջողությունը  քաղաքական պայքարում  օգտագործվող  սկզբունքային նոր մոտեցման և գործելաոճի շնորհիվ է։

Համայնքներին արված  մեր առաջարկները եղել են փորձագետների կողմից մշակված  և ընտրողների արձագանքների և ցանկությունների վրա հիմնված։ Իսկ մեր ամենամեծ առավելությունը՝ համայնքներում  նոր մարդկանց ներգրավումն է՝ ի հակադրություն արդեն իրենց հայտնիությունը կորցնող նախկին և իշխող քաղաքական խմբերի։

Մենք շարունակելու ենք մեր ակտիվ գործունեությունը համայնքների զարգացման գործում, որը համարում ենք կարևորագույն քայլերից՝ հզոր և բարեկեցիկ պետություն կառուցելու ճանապարհին։

Միևնույն ժամանակ, հաշվի առնելով բազմաթիվ համայնքներում իշխող կուսակցության պարտությունը ինչպես այս, այնպես էլ նախորդ տարի, ակնհայտ է, որ հասարակությունը ունի որակական փոփոխությունների անհրաժեշտություն և վստահում է «Ապրելու երկիր» կուսակցությանը՝ ստանձնելու այդ պատասխանատվությունը՝ իրականացնելու իշխանության ամբողջական փոփոխություն։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայկ համբարձումեան says:

    Միեւնույն ժամանակ, տրուած ըլլալով որ ըստ մեր նոյն փորձագետների՝ մօտ ապագային հաւանական է երկիր չմնայ, ոչ ապրելու ոչ մեռնելու, հարկ կը համարենք ամբողջ պատասխանատվությունը բարդել իշխող եւ նախկին իշխանությունների վրայ։

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930