Լրահոս
Օրվա լրահոսը

Գուրգեն Մարգարյանն այսօր կդառնար 44 տարեկան

Սեպտեմբեր 26,2022 17:42

«Ա1+». Ադրբեջանցու կողմից կացնահարված հայ սպա Գուրգենն այսօր կդառնար 44 տարեկան։

2004թ. փետրվարի 19-ին Հայաստանի Զինված ուժերի սպա Գուրգեն Մարգարյանը, որը Բուդապեշտում մասնակցում էր անգլերենի դասընթացների ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում, քնած ժամանակ կացնահարվեց ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովի կողմից։

Ռամիլ Սաֆարովի դատավարությունն անցավ Հունգարիայում։

Դատարանը Սաֆարովին դատապարտեց ցմահ բանտարկության՝ առաջին 30 տարում առանց համաներման իրավունքի։ Դատավորն իր որոշումը բացատրեց Սաֆարովի կատարած հանցագործության առավել դաժանությամբ և նրանով, որ Սաֆարովն այդպես էլ չգիտակցեց իր գործողությունները։

2012 թվականի օգոստոսի 31-ին Սաֆարովի հանձնվեց Ադրբեջանին՝ հետագա պատիժն այնտեղ կրելու համար, և նույն օրն էլ ներում շնորհվեց Իլհամ Ալիևի կողմից, բնակարան նվեր ստացավ և կոչումը բարձրացվեց մինչ մայորի՝ ութ տարվա աշխատավարձի վճարումով, որոնք նա անցկացրել էր անազատության մեջ։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել